ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու և Հորմուզի նեղուցը վերաբացելու վերաբերյալ Իրանի առաջարկն օրինական պահանջ է. Բաղայի

ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու և Հորմուզի նեղուցը վերաբացելու Իրանի առաջարկն օրինական և մեծահոգի է։ Ինչպես տեղեկանում ենք France 24-ից, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Մեր պահանջն օրինական է. պատերազմի դադարեցում, (ԱՄՆ) շրջափակման և ծովահենության վերացում, ինչպես նաև ԱՄՆ ճնշման պատճառով բանկերում անարդարացիորեն սառեցված իրանական ակտիվների ապասառեցում», – ասել է Բաղային։

Նա հավելել է, որ Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը և տարածաշրջանում ու Լիբանանում անվտանգության հաստատումն Իրանի մյուս պահանջներն էին, որոնք «համարվում են տարածաշրջանային անվտանգությանն ուղղված մեծահոգի և պատասխանատու առաջարկ»։

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Բաղային նաև նշել է, որ անհրաժեշտության դեպքում Իրանը կկռվի։

«Երբ մենք ստիպված լինենք կռվել, մենք կկռվենք, և երբ դիվանագիտության համար հնարավություն լինի, մենք կօգտվենք այդ հնարավորությունից», – նշել է նա։

«Այնուամենայնիվ, դիվանագիտությունն ունի իր սեփական կանոնները։ Որոշումը կհիմնվի մեր ազգային շահերի վրա, և Իրանն ապացուցել է, որ մենք ձգտում ենք պաշտպանել մեր ժողովրդի շահերը», – շեշտել է խոսնակը։

Բաղային նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարունակում է «անհիմն պահանջներ» ներկայացնել՝ հավելելով, որ Իրանի արձագանքն ԱՄՆ-ի վերջին առաջարկին, որը Թեհրանը մայիսի 10-ին ուղարկել էր Պակիստանին, «չափից շատ» պահանջներ չէր պարունակում։

Ավելի վաղ Թրամփը մերժել էր հակամարտության ավարտի ուղղված ամերիկյան առաջարկին Իրանի պատասխանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031