Հրթիռակոծությունների հետևանքով Հալեպում հայուհի է զոհվել

Հալեպի Սուլեյմանիե շրջանում սեպտեմբերի 28­-ի կեսօրին հրթիռակոծությունների հետևանքով զոհվել է 1969թ-­ին ծնված հայուհի Սևան Հատատը: Այս մասին տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» պարբերականը:

Զինված ահաբեկչական խմբավորումները սեպտեմբերի 28-­ի առավոտից սկսել են ռմբակոծել Հալեպի Թիլել, Սեյիդ Ալի և Ազիզիե թաղամասերը: Հրթիռակոծվել է նաև Ազիզիե հայաշատ թաղամասում գտնվող Հայ մարմնակրթական ընդհանուր միության դաշտը: Կատարվածի հետևանքով գրանցվել է երկու զոհ և տասը վիրավոր: ՀՄԸՄ դաշտում վիրավորվել է նաև Ջորջ Մութաֆյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930