Փաշինյանը չի մասնակցի ԵԱՏՄ ղեկավարների նիստին, հարգանքից ելնելով այդ մասին տեղեկացրել է Պուտինին
Նիկոլ Փաշինյանն ապրիլինի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է, որ քարոզարշավի բերումով՝ չի կարողանալու մասնակցել Աստանայում ԵԱՏՄ ղեկավարների նիստին։
Այդ մասին Փաշինյանն ասաց լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե մասնակցելո՞ւ է արդյոք մայիսի 28-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ ղեկավարների նիստին։
«Այն ժամանակ նույնիսկ չգիտեի՝ հրավեր լինելո՞ւ է, թե՞ ոչ, բայց քաղաքավարությունից ելնելով և հարգանքի արտահայտման տրամաբանությամբ նախապես տեղեկացրել եմ, որ չեմ կարողանալու մայիսի 9-ի շքերթին և մայիսի 28-ի նիստին մասնակցել»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, թե զանգել է Ղազախստանի նախագահին և հայտնել այդ մասին։
Նա նաև հավելեց, թե միջոցառմանը կմասնակցի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։



