Իրանը հայտարարել է, որ առայժմ ԱՄՆ-ի հետ չի քննարկում իր միջուկային ծրագրի հարցը

Իրանի իշխանությունները հակամարտության կարգավորման շուրջ ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակման ընթացքում չեն անդրադառնում երկրի միջուկային ծրագրի հետ կապված հարցերին: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային մամուլի ասուլիսում։

«Այս փուլում մեր ուշադրությունը կենտրոնացած է պատերազմի ավարտի վրա։ Ինչ վերաբերում է միջուկային հարցին, Իրանի նյութերին և հարստացման հետ կապված թեմաներին, ինչ որոշումներ կընդունվեն, և ինչ տարբերակներ կքննարկվեն, հարց է, որը մենք անպայման կքննարկենք, երբ գա ժամանակը», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Բաղային նաև հայտնել է, թե ինչ պահանջներ է ներկայացրել Իրանը հակամարտության կարգավորման ԱՄՆ-ի առաջարկին ի պատասխան։ ԱՄՆ նախագահը, սակայն, մերժել է Իրանի պատասխանը՝ այն որակելով «անընդունելի»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031