Ավստրալիայում մոլեգնում են ուժեղ փոթորիկները
Ուժեղ անձրևն ու փոթորիկը պատուհասել է Հարավային Ավստրալիա նահանգն ու հասել Ադելաիդային, հայտնում է 9news-ը։
Եղանակային վատ պայմաններից տուժել են Էյր թերակղզու բնակիչները, որտեղ գրեթե 4000 տուն է մնացել առանց էլեկտրականության, իսկ քամու արագությունը հասել է 140 կմ/ժ-ի։
Բացի այդ՝ փոթորիկը հասել է Ադելաիդա նահանգի մայրաքաղաքին։ Փոթորկի մոտենալուն զուգահեռ՝ քամու արագությունը կհասնի 90 կմ/ժ-ի՝ ալիքները բարձրացնելով ավելի քան 10 մետր։
«Հաշվի առնելով քամին, կայծակն ու որոտը՝ դա կարող է լինել ամենասարսափելի փոթորիկը վերջին տասնամյակում»,- հայտնել են Weatherzone հիդրոօթերևութաբանական ծառայությունից։
Վերջին անգամ նման ուժեղ փոթորիկ տարածաշրջանում գրանցվել են 1964 և 1948 թվականներին։