Բաժիններ՝

Հայաստանում իրացվել են խոհանոցի համար նախատեսված հնարավոր վտանգավոր թեյնիկներ

Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել և իրացվել խոհանոցի համար նախատեսված հնարավոր վտանգավոր թեյնիկներ։

Հայտնում են ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնից՝ մանրամասնելով, որ խոսքը վերաբերում է գերմանական հայտնի Ցվիլլինգ (Zwilling) ընկերության Enfinigy և Enfinigy Pro (1․5 լ) մոդելների սպիտակ և սև թեյնիկներին։

Պարզվել է, որ առանձին դեպքերում թեյնիկների բռնակը կարող է թուլանալ կամ ամբողջությամբ կոտրվել օգտագործման ընթացքում։ Դա կարող է հանգեցնել թեյնիկից տաք ջրի թափվելուն՝ ստեղծելով այրվածքների վտանգ օգտագործողի կամ անմիջապես շրջակայքում գտնվող անձանց, այդ թվում՝ մանկահասակ երեխաների համար։

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել նշված ապրանքները, կապ հաստատել Ցվիլլինգի հետ zwilling.com/kettle-recall հղումով և հետևել գրանցման գործընթացին՝ վնասված թեյնիկների համար փոխհատուցում ստանալու համար։

Անհրաժեշտության դեպքում, բոլոր սպառողները կարող են կապ հաստատել Տեսչական մարմնի հետ և վերադարձնել թեյնիկները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031