 
                        «ԱՄՆ-ը Իրաք կուղարկի ևս 600 զինծառայողի». Էշթոն Քարտեր
 
                                    Միացյալ Նահանգները հավելյալ կերպով Իրաք կուղարկի ավելի քան 600 զինվորականի, որոնք պետք է օգնեն իրաքյան բանակին վերադարձնել Մոսուլ քաղաքը:
Ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին հայտնում է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը:
Ընդ որում՝ Քարտերը նշել է, որ խոսքն ամերիկյան բանակի 615 զինծառայողի մասին է: Նրա խոսքով՝ զինծառայողները Իրաք կուղևորվեն մոտակա շաբաթների ընթացքում:
Ներկայումս Մոսուլը գրավված է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման կողմից: Քաղաքը
Իրաքի կառավարության վերահսկողության տակ վերադարձնելու փորձը տևում է ավելի քան կես տարի:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        