Բաժիններ՝

ԱՄՆ-ում խոսել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման հնարավորության մասին

ԱՄՆ-ը չի բացառում Ռուսաստանի Դաշնության նկատմամբ տնտեսական հավելյալ պատժամիջոցների սահմանման հնարավորությունը։ Դա կապված է Սիրիայի հետ կապված իրավիճակի հետ, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը՝ պատասխանելով Սիրիայի կառավարական զորքերին ցուցաբերվող ռուսական աջակցության մասին։

«Մենք չենք բացառում տնտեսական պատժամիջոցների ընդլայնումը քննարկումներից հետո, քանի որ ֆինանսական պատժամիջոցները ապացուցել են, որ գործուն գործիք են մեր շահերի աջակցության համար ողջ աշխարհում։ Այդ պատճառով մենք չենք բացառում հնարավոր պատժամիջոցները քննարկումներից հետո»,- հայտարարել է Էռնեստը։

Քաղաքական գործչի խոսքով՝ ԱՄՆ-ում միակողմանի պատժամիջոցներ չեն դիտարկվում, Նահանգների ռազմավարությունը կայանում է նրանում, որ ֆինանսական պատժամիջոցները սահմանվեն գործընկերների հետ համագործակցությամբ։

«Դա (պատժամիջոցների սահմանումը) կարող է տեղի ունենալ միայն համատեղ քննարկումներից հետո»,- հավելել է Էռնեստը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս