Ամերիկյան ընտրողներն այսուհետ կարող են ավելի լավ տեղեկացված լինել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հարկային հայտարարագրերի մասին, որոնք անանուն աղբյուրը փոխանցել է «Նյու Յորք Թայմս»-ին:
«Հալեպում մնացած հայերի թվի վերաբերյալ հստակ վիճակագրություն չկա, սակայն մի քանի հազարի է հասնում: Հալեպից նրանց դուրս չգալու պատճառները տարբեր են: Մի մասը գտնում է, որ այնտեղ իրենց տներն են, և պետք է մնա, պաշտպանի, մի մասն էլ ցանկանում է դուրս գալ, բայց հնարավորություն չունի: Զարգացումները ցույց են տալիս, որ ընդդիմադիրների կողմից ռմբահարումներն ուղղված են լինելու դեպի այն տարածքներ, որտեղ կառավարական ուժերն են վերահսկում: Իսկ պատերազմական ճակատի այդ երկայնքով հայկական թաղմասերն են:
Ահաբեկչական խմբավորման պարագլուխը ոչնչացվել է կոալիացիայի կողմից իրականացված ավիահարվածների հետևանքով:
Հարցին, թե ի՞նչ է փոխվել Հայաստանի և Ադրբեջանի ուժային հավասարակշռության հարցում «Իսկանդերի» մատակարարումից հետո, Ֆելգենգաուերը պատասխանեց, որ «Իսկանդերը» գերհզոր, գերժամանակակից սպառազինություն է, որը Երևանին թույլ կտա թիրախավորել Բաքվի ամենակարևոր կառույցներն ու շինությունները։
Թուրքիայի կառավարությունը 90 օրով երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը:
«Հրադադարի հաստատման ուղղությամբ սկսված քաղաքական գործընթացը հույս էր ներշնչում, որ կարող է հաջողություն լինել, բայց այսօր ունենք այն, ինչ ունենք: Սրացումն ակնհայտ երևում է Հալեպի արևելյան շրջաններում, որտեղ կառավարական ուժերը փորձում են վերականգնել վերահսկողությունը»,-ասաց նա:
Համաձայնեցված զինադադարն անպայման պիտի ընդհատվեր, ռուս-ամերիկյան ոչ միայն դեկլարատիվ, այլ նաեւ գետնի վրա ռազմական միջնորդավորված երեւույթով անուղղակի ըստ էության ուղղակի բախումների հետեւանքով։
Եվրամիությունը հայտարարել է Սիրիայի Հալեպ քաղաքում շտապ մարդասիրական նախաձեռնություն սկսելու մասին։ Համապատասխան հայտարարությունը արել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին և մարդասիրական օգնության և ճգնաժամերի կառավարման հարցերով եվրահանձնակատար Խրիստոս Ստիլիանդիսը։
Ռուսաստանում հայտարարել են 2016թ․ օգոստոսից տնտեսության անկման կասեցման մասին։
ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանը հոկտեմբերի 3-ին հանդիպեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմն այս ամիս կայցելի Ռուսաստան, հայտնում է TASS-ը։
«Թերևս, այդ դիմադրության հարցում Նալբանդյանն իր պատասխանատվության բաժինն ունի։ Բայց դա բավարար չէ, չի կարելի ՀՀ դիվանագիտությունը սահմանափակել Ղարաբաղի և հայ-թուրքական սահմանի բացման հարցերով։ Դա ամոթ է։ Վիգեն Սարգսյանն ավելի գլոբալ մոտեցում ունի, Կարապետյանն ավելի գլոբալ մոտեցում ունի, բայց Նալբանդյանը՝ ոչ»։
Սիրիայի Համա քաղաքում, որը վերահսկվում է երկրի կառավարության կողմից, պայթյուններ են որոտացել, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով սիրիական ԶԼՄ-ներին։
Հալեպի Բուստան Ալ-Փաշա շրջանում սիրիական բանակը թեժ մարտերից հետո կարողացել է ահաբեկիչներից խլել մի քանի շինություն, որոնց թվում է հայկական Սուրբ Վարդան եկեղեցին, հայտնում է Նորությունների դաշնային գործակալությունը։
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կոչ է արել Բաքվին ընդլայնել կապերը ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ, հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին։ Այս մասին հայտնում է «ԱզերԹաջը»։
Զինյալ ահաբեկչական խմբավորումները հոկտեմբերի 3-ին կրկին ռմբակոծել են Հալեպի Նոր Գյուղ, Սուլեյմանիե, Թելֆոն Հաուաաի շրջանները: Այս մասին տեղեկացրին Հալեպի «Գանձասար» պարբերականից:
Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդիպել է Իլհամ Ալիևի ընտանիքի անդամների հետ, հայտնում է ադրբեջանական haqqin.az պորտալը՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը։
Էստոնիայում երրորդ փորձից հետո նախագահ են ընտրել։ Նախագահը կին է՝ Կերստի Կալյուլայդը, որն ավելի վաղ երկրի ներկայացուցիչն էր Եվրոպական հաշվիչ պալատում, հայտնում է RIA Novosti-ն։
Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի բժշկական կենտրոնում, հայտնում է Askanews պարբերականը։
Հունաստանում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել թոշակառուների դեմ, որոնք հավաքվել էին Աթենքի կենտրոնում՝ բողոքելու իրենց արտոնությունների կրճատումների դեմ, հայտնում է Reuters-ը։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Դրեզդենում ցուցարարների կողմից հարձակման է ենթարկվել, հայտնում է DW-ն։
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին փորձել են թունավորել, հայտնում է Iraqi Media News Agency-ն՝ վկայակոչելով Նայնավա նահանգի սեփական աղբյուրներին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կասեցրել է ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի գործողությունը, որը վերաբերել է պլուտոնիումի թափոնների օգտագործմանը։ Հրամանը տեղադրված է իրավական տեղեկատվական ինտերնետ-պորտալում։
Մոսկվան և Վաշինգտոնը գտնվում են սուր կոնցեպտուալ սահմանազատման փուլում Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում, RIA Novosti-ի հետ զրույցում հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը համոզիչ հաղթանակ է տանելու Վրաստանում հոկտեմբերի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում և բնականաբար, երկրում իրավիճակի ապակայունացումը բխում է միայն Իվանիշվիլիի շահերից։
ԱՄՆ-ը պատրաստ է, որքան հնարավոր է արագ սկսել իր զորքերը Լեհաստանի տարածքում տեղակայելու գործընթացը։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մացերևիչը, որը այցով գտնվում է ԱՄՆ-ում, հայտնում է «Լեհաստանի ռադիոն»։
Տասնյակ հազարավոր կանայք են միացել Լեհաստանում զանգվածային գործադուլին, հայտնում է TASS-ը։
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Գևորգյանը նշանակվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում: Ներկայացնում են Արմեն Գևորգյանի կենսագրությունը:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին դիմել է երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին՝ կոչ անելով չմիջամտել Վրաստանի ընտրական գործընթացին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին չի կարող դառնալ հանրապետության վարչապետ, անգամ եթե նրա «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը հաղթանակի խորհրդարանական ընտրություններում։ Պատճառն այն է, որ Սաակաշվիլին չունի Վրաստանի քաղաքացիություն։