ԵՄ-ն կարող է հունիսին սկսել անդամակցության բանակցությունները Ուկրաինայի հետ
ԵՄ-ն հունիսի վերջին կարող է անդամակցության վերաբերյալ ուղիղ բանակցություններ սկսել Ուկրաինայի հետ, հայտարարել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը։
«Ես այսօր կոչ կանեմ նախարարներին շտապել, քանի որ մենք կարող ենք սկսել բանակցությունները առաջին կլաստերի շուրջ մինչև ԵՄ խորհրդում Կիպրոսի նախագահության ավարտը (հունիսի վերջին – խմբ.), իսկ մնացած հինգ կլաստերները կարող ենք բացել հուլիսին»,- ասել է նա Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ։
Ավելի վաղ Economist-ը հաղորդել էր, որ ԵՄ երկրները տատանվում են Ուկրաինայի անդամակցության հարցում՝ կոռուպցիայի պատճառով։ Ոչ բոլոր ԵՄ երկրներն են ցանկանում տեսնել Ուկրաինային որպես միջազգային կազմակերպության անդամ, խոստովանել է պաշտպանության և տիեզերքի հարցերով եվրահանձնակատար Անդրիուս Կուբիլիուսը։



