Թուրքիայի արտաքին գործերի նախարարը երեքշաբթի կայցելի Քաթար. Reuters
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ֆիդանը, ով վերջին անգամ Դոհա էր այցելել մարտին և վերջերս երկու անգամ զրուցել էր Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ, կվերահաստատի Թուրքիայի աջակցությունը Քաթարին՝ տարածաշրջանային լարվածության ֆոնին։
Ակնկալվում է, որ թուրքական դիվանագիտության ղեկավարը կբարձրացնի նաև Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության հարցը՝ ընդգծելով դրա նշանակությունը տարածաշրջանային կայունության և համաշխարհային տնտեսության համար։



