Բաժիններ՝

«ՌԴ տնտեսությունը գտնվում է համակարգային ճգնաժամի սահմանագծին». Պետդեպը գնահատել է Ռուսաստանի վրա պատժամիջոցների ազդեցությունը

Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները բացասաբար են ազդել ռուսական պահուստային հիմնադրամների վիճակի և ներդրումային մթնոլորտի վրա։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպի հետազոտության մեջ, հայտնում է EU Observer-ը։

2 տարում պատժամիջոցների տակ գտնվող ընկերությունների գործառնական շահույթն ու անձնակազմի թվաքանակը կրճատվել է մեկ երրորդով, ակտիվները՝ կիսով չափ։

Նշվում է, որ հավելյալ ճնշում է գործադրել նաև նավթի համաշխարհային գների անկումը։
Բացի այդ՝ ԱՄՆ-ի և Եվրամիության տնտեսական սահմանափակումները հանգեցրել են ռուսական հիմնադրամների ծավալի նվազման։ Ավելի վաղ Ռուսաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ պահուստային հիմնադրամը կարող է ամբողջությամբ սպառվել 2017 թվականին։

Պատժամիջոցների ևս մեկ բացասական հետևանք է դարձել շուկայի «անորոշությունը», որի պատճառով ներդրողները ձգտում են խուսափել Ռուսաստանում ներդրումներ կատարելուց։

Միաժամանակ, ԱՄՆ Պետդեպը նշում է, որ Ռուսաստանի տնտեսությունը գտնվում է «համակարգային» ճգնաժամի սահմանագծին։

«Պատժամիջոցների տակ հայտնված ընկերությունների սնանկության հավանականությունն աճել է 2-3 տոկոսով, միաժամանակ, ռազմավարական կարևոր կազմակերպությունների քայքայման հավանականությունը քիչ է»,- ասվում է Պետդեպի զեկույցում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս