13 անձնագիր, որ մաքսիմալ ազատություն են տալիս
Insider.pro-ն գրում է, որ, եթե Շվեդիայի քաղաքացիություն ունեք, ապա կարող եք ճամփորդել՝ ուր ցանկանաք. շվեդական անձնագիրն իրավունք է տալիս ճամփորդել աշխարհի 158 երկրում՝ առանց վիզայի։ Դրա շնորհիվ՝ երկրի տարածքից դուրս հանգստանալը շվեդների համար ավելի էժան և պարզ է դառնում՝ այլ երկրների քաղաքացիների համեմատությամբ։
Աֆղանստանը, օրինակ, առանց վիզայի ռեժիմ ունի աշխարհի ընդամենը 24 երկրների հետ։ Այս բոլոր տվյալները ներկայացված են Passport Index զեկույցում, որը պետությունները դասակարգում է՝ կախված նրանից, թե այդ երկրի քաղաքացիները քանի երկիր կարող են մուտք գործել՝ առանց նախապես ստացած վիզայի կամ սահմանին վիզա ստանալու։ Arton Capital ընկերությունը հավաքել է 193 երկրների տվյալները և ներկայացրել 2016թ. ցանկը։ Ահա այն 13 երկրները, որոնք առաջինների շարքում են։
1. Գերմանիա։ Այս երկրի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել աշխարհի 158 երկիր։
2. Շվեդիա։ Այս երկրի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել աշխարհի 158 երկիր։
3. Ֆինլանդիա։ Այս երկրի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել աշխարհի 157 երկիր։
4. Ֆրանսիա։ Այս երկրի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել աշխարհի 157 երկիր։
5. Շվեյցարիա։ Այս երկրի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել աշխարհի 157 երկիր։
6. Իսպանիա։ Այս երկրի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել աշխարհի 157 երկիր։
7. Մեծ Բրիտանիա։ Այս երկրի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել աշխարհի 157 երկիր։
8. Դանիա։ Այս երկրի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել աշխարհի 156 երկիր։
9. Իտալիա։ Այս երկրի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել աշխարհի 156 երկիր։
10. Նիդեռլանդներ։ Այս երկրի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել աշխարհի 156 երկիր։
11. Բելգիա։ Այս երկրի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել աշխարհի 156 երկիր։
12. Հյուսիսային Կորեա։ Այս երկրի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել աշխարհի 156 երկիր։
13. Նորվեգիա։ Այս երկրի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել աշխարհի 156 երկիր։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը