Գագիկ Ծառուկյանը չի ուզում զբաղեցնել վարչապետի պաշտոնը

Գագիկ Ծառուկյանը չի ուզում զբաղեցնել վարչապետի պաշտոնը, նա այդ պաշտոնի համար այլ թեկնածուներ ունի։ Այս մասին այսօր Հրազդանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ինքը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը։

«Վարչապետ դառնալ Ծառուկյանը չի ուզում։ Կարող էի ասել, որ իմ կուսակցության վարչապետը ես եմ` ստեղծել եմ, կայացել եմ, այս հող ու ջրի մարդն եմ։ Բայց որպեսզի ավել-պակաս խոսակցություններ չլինեն, ասեն` Ծառուկյանը վարչապետ լինելու համար եկել ընգել ա գյուղեգյուղ, ասում եմ` ես նման նպատակ չունեմ»,- նշեց նա։

ԲՀԿ առաջնորդի խոսքով՝ վարչապետի պաշտոնի համար կուսակցությունն ունի չորս հավանական թեկնածու, որոնք ունեն փորձ, կապեր և արդեն իսկ արդյունքներ են ցույց տվել։

«Եթե հաջողությունը տրվի, 4-ին էլ կներկայացնեմ։ Իմ թիմակիցներն ու ժողովուրդը կտան իրենց գնահատականը։ Պաշտոնյան, որը պատասխանատու է ժողովրդի համար, սխալվելու իրավունք չունի։

Պետք է աշխատած, փորձառու մարդ, որպեսզի ժողովրդի վրա փորձեր չկատարվեն»,- հայտարարեց նա։

Նա կոչ արեց քաղաքացիներին ընտրություն կատարելիս ոչ թե թեկնածուի ճարտար խոսքին նայել, այլ նրա ապրածին։

«Հայրենասիրությունը բաժակաճառ չէ, մարդն իր երկրի համար, իր ժողովրդի համար պետք է արած բան ունենա։ Այսօր ձեզ նորից եմ ասում՝ ինչը վերցրել եմ, զարգացել, ծաղկացրել եմ: Սպորտը վերցրել եմ, որ Անկախության օրոք ութ տարի մեդալ չի եղել, չորս տարի հետո, միանգամից վեց Օլիմպիական մեդալ ենք բերել: Կազմակերպել եմ, դպրոցներ սարքել, բացել,գույքով ապահովել»,- հիշեցրեց նա։

Գագիկ Ծառուկյանը հավելեց նաև, որ տարեկան 200 մեքենա է նվիրել մարզիկներին, ինչպես նաև Օլիմպիական չեմպիոնին 1 մլն դոլար՝ ոգևորելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031