Վրաստանում նոր պատրիարք են ընտրել
Սենակի և Չխորոցղուի միտրոպոլիտ Շիոն (Մուջիրի), որը ներկայումս հանդիսանում է պատրիարքական աթոռի տեղապահ, ընտրվել է Վրաստանի նոր պատրիարք։ Այս մասին Վրաստանի ուղղափառ եկեղեցու ընդլայնված ժողովում անցկացված քվեարկությունից հետո հայտարարել է միտրոպոլիտ Անանիան։
«Տեղապահ Շիոն ստացել է 22 ձայն, միտրոպոլիտ Իովը՝ 9, իսկ միտրոպոլիտ Գրիգոլը՝ 7 ձայն։ Մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։ Վրաստանի պատրիարք է ընտրվել միտրոպոլիտ Շիոն»,- հայտարարել է միտրոպոլիտ Անանիան։



