Բաժիններ՝

«Ադրբեջանի հանրաքվեին չէր բավականացնում լեգիտիմությունը». Քրիստոֆեր Սմիթ

Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների արդյունքների հրապարակումից հետո, երբ երկրի իշխանությունները հայտնեցին արմատական փոփոխությունների կողմնակիցների 91%-ի մասին, Հելսնիկյան հանձնաժողովի ղեկավար, կոնգրեսական Քրիստոֆեր Սմիթը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ։

«Միանգամայն ակնհայտ է, որ սահմանադրական փոփոխությունների փաթեթը, որը դրված էր քվեարկության, մշակվել է մի նպատակով՝ չեղարկել նախագահի լիազորությունների սահմանափակումները։ Անկախ վերջնական հաշվարկից՝ այդ հանրաքվեն դարձավ կուլմինացիոն գործընթաց, որտեղ չկա լեգիտիմություն։

Ադրբեջանի կառավարությունը դիմեց այդ զգալի փոփոխություններին՝ ադրբեջանցի ժողովրդին զրկելով իր հիմնարար իրավունքներից, որն անհրաժեշտ է հարցերի ազատ քննարկման համար։

Մի քանի շաբաթ շարունակ քաղաքական ակտիվիստներն ու լրագրողները ձերբակալվում էին ու հետապնդվում իշխանությունների կողմից, որպեսզի ճնշվեն նրանց ձայները, որոնք դեմ են հանդես գալիս ծրագրվող փոփոխություններին։

Ես նախկինի պես խորապես անհանգստացած եմ, որ այդ ոչ լեգիտիմ գործընթացը ավելի շատ կարգելակի ադրբեջանցիների ժողովրդավարական ապագան, որը նրանք ցանկանում են և արժանի են։

Ես դարձյալ կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը ազատել խղճի բոլոր բանտարկյալներին և հանել նրանց ու քաղաքացիական հասարակության նրանց գործընկերների վրայից ուղևորություններ կատարելու արգելքը»,- ասված է հայտարարության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս