![](/banners/BeFunky-design.jpg)
«Սահմանադրական հանրաքվեի անցկացումը չի լուծի ԼՂ խնդիրը». ՌԴ ԱԳՆ
![](https://168.am/wp-content/uploads/2017/02/rd-agn.jpg)
Ռուսաստանը չի կարծում, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ կարգավորումը կարող է կախված լինել ԼՂ-ում պլանավորված «սահմանադրական հանրաքվեի» անցկացումից, այս մասին հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ-ին։
«Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը՝ որպես անկախ պետություն։ Առաջնորդվում ենք այն բանով, որ դրա կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական բանակցությունների ճանապարհով՝ Մինսկի գործընթացի շրջանակում։
Միևնույն ժամանակ, չենք կարծում, թե խաղաղ կարգավորման ընթացքը կարող է կախված լինել վերոնշյալ «սահմանադրական հանրաքվեի» անցկացումից»,- բացատրել են դիվանագիտական գերատեսչությունից։