
ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Սիրիայի հակամարտությունը

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Բոննում «Մեծ քսանյակի» անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումների շրջանակում Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուի հետ քննարկել է Սիրիայում իրավիճակը՝ կապված հրադադարի ռեժիմի ամրապնդման հետ, ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
«Նախարարները քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները ու վիճակը, առաջին հերթին՝ քաղաքական ու առևտրատնտեսական հարաբերությունները։
Կայացել է կարծիքների փոխանակություն Սիրիայի վիճակի վերաբերյալ, այդ թվում՝ համատեղ գործողությունները միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, այդ երում ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի ամրապնդումն ու քաղաքական կարգավորման գործընթացի հաստատումը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև Աստանայի գործընթացին»,- ասված է հաղորդագրության մեջ։