Բաժիններ՝

Ռուսական պետական ԶԼՄ-ներին հրամայվել է դադարեցնել Թրամփի գովաբանությունը. Bloomberg

Կրեմլը հրամայել է պետական մեդիաներին դադարեցնել քծնանքով լուսաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությունը, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով հրամանագրին ծանոթ աղբյուրներին։

Վլադիմիր Պուտինի վարչակազմը Թրամփի գործունեության լուսաբանման ծավալները կրճատելու որոշումը բացատրել է նրանով, որ ռուսական լսարանին արդեն իբրև հետաքրքիր չեն իշխանության գալու նրա դետալները։

«Նրանք պարզապես կդադարեն նրա մասին այդքան շատ խոսել։ Ռուս-ամերիկյան հարաբերությունների ճակատագիրը այսօր ավելի քիչ կանխատեսելի է, քան մի քանի շաբաթ առաջ»,- գործակալությունը մեջբերել է ռուսական Дождь հեռուստաալիքի քաղաքական տեսաբան Կոնստանտին ֆոն Էգերտի խոսքերը։

Հունվարին Դոնալդ Թրամփը ռուսական ԶԼՄ-ներում ավելի շատ էր հիշատակվել, քան Պուտինը։

Գործակալությունը նշում է, որ ռուս քաղաքական գործիչները, որոնք նախկինում ուրախությամբ մեկնաբանում էին Վաշինգտոնից նորությունները, ավելի պակաս խոսուն են դարձել Ղրիմի մասին Թրամփի թվիթերյան գրառումից հետո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս