Ղազախստանի առևտուրը ԵՏՄ երկրների հետ նվազել է 16%-ով

Ղազախստանի փոխադարձ առևտուրը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ 2016թ. նվազել է 16,8%-ով։

Այս մասին ասվում է Ղազախստանի էկոնոմիկայի նախարարության զեկույցում։
«2016թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Ղազախստանի փոխադարձ առևտուրը ԵՏՄ երկրների հետ կազմել է 13583,5 մլն, ինչը 16,8%-ով քիչ է, քան 2015թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին։

Ընդ որում՝ արտահանումը կազմել է 3917,6 մլն դոլար (նվազել է 23,5%-ով), ներմուծումը՝ 9665,9 մլն դոլարով (նվազել է 13,7%-ով), ասված է գերատեսչության նյութերում։

Տեսանյութեր

Լրահոս