Մոլդովայի նախագահը մտադիր է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին դուրս բերել երկրից
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը վճռական կերպով դեմ է հանդես եկել երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների ներկայությանը, հայտնում է rusvesna.su-ն։
Նշվում է, որ երկրի ղեկավարը դաշինքին վերջնագիր է ներկայացրել։
Դոդոնը դեմ է հանդես գալիս Մոլդովայի տարածքում ՆԱՏՕ-ի բյուրոյի բացմանը։ Այդ դեպքում նա սպառնում է փակել ներկայացուցչությունը արդեն հաջորդ տարի՝ խորհրդարանական ընտրությունների անցկացումից հետո։
«Այդ հարցի վերաբերյալ անցած շաբաթ ես քննարկումներ եմ ունեցել կառավարության հետ, նրանք շտապել են ստորագրել դրա բացման մասին համաձայնագիրը մինչ իմ պաշտոնի անցնելը՝ հասկանալով, որ ես այն կարգելափակեմ»,- իր դիրքորոշումը բացատրել է Դոդոնը։