Բաժիններ՝

Samsung-ի փաստական ղեկավարը ձերբակալվել է կոռուպցիայի գործով

Հարավային Կորեայի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Samsung Electronics ընկերության փոխնախագահ եւ փաստական ղեկավար Լի Չժե Յոնը, ձերբակալվել է կոռուպցիոն սկանդալի կապակցությամբ, որը բերեց երկրի նախագահ Պակ Կըն Հեի իմպիչմենտի հարցին, տեղեկացնում է BBC-ն:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին դատարանը մերժել էր դատախազների համանման պահանջը:

Կոռուպցիոն սկանդալի մասին հայտնի դարձավ հոկտեմբերին, երբ մամուլում հաղորդագրություններ հայտնվեցին հարավկորեական խոշոր կորպորացիաների, այդ թվում՝ Samsung-ի կողմից կառավարության արտոնություններ ստանալու վերաբերյալ՝ այն ֆոնդերին խոշոր գումարներ տրամադրելու փոխարեն, որոնք ստեղծվել էին պետության ղեկավարի ընկերուհու՝ Ցոյ Սուն Սիլի կողմից: Չզբաղեցնելով պետական որեւէ պաշտոն՝ նա, ինչպես պնդվում է, միջամտում էր նախագահական վարչակազմի գործերին եւ օգուտներ ստանում՝ օգտագործելով կապերը:

Ներկայում Ցոյ Սուն Սիլը ձերբակալված է:

Հատուկ հանձնարարությունների քննիչները Լի Չժե Յոնին կասկածում են այն բանում, որ նա վճարել կամ առնվազն խոստացել է որպես կաշառք 36,3 մլն դոլար վճարել Ցոյ Սուն Սիլին Հարավային Կորեայի կենսաթոշակային ապահովագրման պետական հիմնադրամի կողմից երկու դուստր ընկերությունների միաձուլմանն աջակցելու դիմաց: Նշվում է, որ այդ գործարքը վճռորոշ է դարձել Samsung Electronics-ի՝ հիվանդանոցում գտնվող նախագահ Լի Գըն Հիից ընկերության ղեկավարման հարթ անցումը նրա միակ որդուն՝ Լի Ցժե Յոնին ապահովելու համար, նշում է «Ռյոնհապ»-ը:

Հետաքննությունը պետք է ավարտվի մինչեւ փետրվարի 28-ը եւ կարող է միայն մեկ ամսով երկարացվել Կորեայի Հանրապետության նախագահի պաշտոնակատար, վարչապետ Հվան Գյո Անի համաձայնությամբ:

Երկրում իշխանությունը նրան է անցել այն բանից հետո, երբ 2016 թվականի դեկտեմբերի 9-ին խորհրդարանն իմպիչմենտ հայտարարեց նախագահ Պակ Կըն Հեին: Մինչեւ ամառ Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը պետք է կա՛մ հաստատի իմպիչմենտը, կա՛մ վերականգնի Պակ Կըն Հեի լիազորությունները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս