Բաժիններ՝

«Ռուսաստանը ԱՄՆ նոր վարչակազմին չի նայել վարդագույն ակնոցով». Պեսկով

Ռուսաստանը Դոնալդ Թրամփի վարչակազմից չի հիասթափվել, վարդագույն ակնոցների միջով դրան չի նայել, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ինչ վերաբերում է հիասթափությանը կամ հիացմունքին, ապա ցանկանում եմ հիշեցնել, որ ողջ վերջին շրջանի ընթացքում, մի քանի ամիս, մենք ասում ենք, որ երբեք չենք կրել վարդագույն ակնոցներ և երբեք ավելորդ պատրանքներ չենք ունեցել։

Այդ իսկ պատճառով հիասթափվելու ոչինչ չկա»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հիասթափված է Կրեմլը նոր ադմինիստրացիայից։

Նրա խոսքով՝ ընդամենը մի քանի ամիս է անցել ԱՄՆ նոր աշխատակազմի աշխատանքից, «այդ իսկ պատճառով վաղաժամ է որևէ գնահատական տալը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս