Թուրքիայում դադարել են ընդունել Ղրիմից դուրս եկող նավերը։ Անգամ թուրքական շոգենավերը, որոնք ժամանում են Սևաստոպոլից, չեն կարողանում կայանել Զոնգուլդակ նավահանգստում, հայտնում է korrespondent.net-ը։
Փետրվարին Գերմանիա է ժամանել ավելի քան 14 հազար փախստական, որոնց մեծ մասը՝ Սիրիայից, Իրաքից, Էրիթրեայից և Աֆղանստանից։ Նման տվյալներ է հրապարակել Գերմանիայի ՆԳՆ-ն։
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը թույլատրել է Թուրքիայից ներկրել մի շարք ապրանքատեսակներ, այդ թվում՝ մեխակ, սոխ, գունավոր կաղամբ և բրոկոլի ու այլ մթերք: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով ՌԴ Նախարարների կաբինետին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 27-ին կայցելեն Հայաստան: Մարտի 10ին Երևանում Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Հայաստանը ներառվել է այն երկրների հնգյակում, որտեղ ռուսաստանցի զբոսաշրջիկները նախընտրում են թռչել էկոնոմ կարգով։
«Եթե մեզ մոտ չկարգավորվեն այն խնդիրները, որոնք պարզապես խանգարում են տնտեսական դիվանագիտության զարգացմանը, ինտեգրացիային, ապա այս բոլորը կմնան պարզապես լավ խոսքեր և բարի ցանկություններ»:
Գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը և Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Անատոլի Սերդյուկովն ընդգրկվել են բեռնատարներ արտադրող խոշորագույն արտադրողի՝ «ԿամԱզ»-ի տնօրենների խորհրդի թեկնածուների ցանկում, հայտնում է «Ֆոնտանկան»։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները չեն ընթանում, քանի որ անցած տարվա ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ ագրեսիան շատ լուրջ հարված է հասցրել բանակցային գործընթացին:
Էրդողանի այցելությունը Մոսկվա շատ կարևոր նշանակություն ունի դեպքերի հետագա զարգացման համար. առաջին հերթին՝ դա վերաբերում է սիրիական թնջուկին, որտեղ ոչ միայն երկկողմ հարաբերոթյուններ են զարգանում Ռուսաստանի և Թուրքիայի միջև, այլև դա ընթանում է եռակողմ հարաբերությունների շրջանակում:
Ստամբուլի արվարձանում կործանված ուղղաթիռում եղել է Ռուսաստանի 4 քաղաքացի, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։
Միակ անկախ կինովկայությունը ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի հուղարկավորության վերաբերյալ, որը նկարահանել է ամերիկյան բանակի մայոր Մարտին Մանհոֆը, առաջին անգամ հայտնվել է համացանցում։ Այն հրապարակել է Настоящее Время-ն։
Լեհաստանի «Իրավունք և արդարություն» իշխող կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին հայտարարել է, որ Եվրոպան կանգնել է ապաինտեգրման ուղու վրա, այն բանից հետո, երբ ԵՄ երկրների առաջնորդները Դոնալդ Տուսկին վերընտրել են Եվրախորհրդի նախագահի պաշտոնում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Ադրբեջանում Իսրայելի դեսպանատան աշխատակիցները հանդիպել են Բաքվի քննչական մեկուսարանում գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ: Այդ մասին ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում հայտնել է նրա փաստաբան Էդուարդ Չերնինը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Եվրամիությանը կոչ է արել առավել սերտացնել համագործակցությունը Արևմտյան Բալկանների երկրների հետ՝ արդյունավետորեն հակազդելու Ռուսաստանից եկող ապատեղեկատվությանը։
Ոստիկանությունը ձերբակալել է Դյուսելդորֆի կայարանում մարդկանց վրա կացնով հարձակված տղամարդուն, նշվում է, որ տղամարդն ունի հոգեկան խնդիրներ, հայտնում է RIA Novosti-ն։
Նյու Յորքի գլխավոր դատախազ Էրիկ Շնայդերմանը Twitter-ում հայտնել է, որ Նյու Յորք և Վաշինգտոն նահանգները կվիճարկեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր միգրացիոն հրամանագիրը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Լոնդոնն ու Եվրամիությունը պատրաստ են ձեռնամուխ լինել Brexit-ի հարցով բանակցություններին, հայտնում է Reuters-ը։
Հետաքննությունների դաշնային բյուրոն IT-մասնագետների հետ համատեղ հետաքննություն են կատարում՝ պարզելու Trump Organization ընկերության և ռուսական «Ալֆա-բանկի» կապերը, հայտնում է CNN-ը։
Ադրբեջանցի մարդու իրավունքների ակտիվիստները, լրագրողներն ու քաղաքական այլախոհները հայտնվել են կիբեր հարձակումների թիրախում, ինչի նպատակը տվյալ ադրբեջանցիների մասին անձնական տեղեկություններ ստանալն է:
Ալեքսանդր Լապշինի՝ Ադրբեջանում կալանքի տակ գտնվելը ԵԱՀԿ-ին վերաբերող հարց չէ։ Այս մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, ասված է ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության հայտարարության մեջ՝ կապված ԵԱՀԿ մշտական խորհրդում Հայաստանի կողմից բարձրացված հարցի հետ։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պահանջել է պետաշխատողներից աշխատանքի տեղավորել բոլոր չաշխատող ազգականներին, կանանց ու սիրուհիներին, հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը։
Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում կացնով զինված տղամարդը հարձակվել է ու վիրավորել կայարանում գտնվող մի քանի մարդու, հայտնում է Spiegel-online պարբերականը՝ վկայակոչելով ոստիկանության հայտարարությանը։
Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը հաստատել է երկրի նախագահ Պակ Կին Հեի իմփիչմենթը, այս մասին որոշումը կայացրել էր երկրի խորհրդարանը 2016թ. դեկտեմբերի 9-ին խոշոր կոռուպցիոն սկանդալի ֆոնին, հայտնում է Уonhap News-ը։
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելի հետ հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է, թե Ռուսաստանը չի խնդրում Արևմուտքի երկրներին չեղարկել իր դեմ սահմանված պատժամիջոցները։
Ֆինլանդիայի մայրաքաղաքի օդային նավահանգիստը գլխավորել է 10 դիրքից բաղկացած այն ցուցակը, որը eDreams միջազգային տուրիստական գործակալության փորձագետների կողմից կազմվել է ավելի քան 65 հազար ճանապարհորդների գնահատականների հիման վրա:
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր պաշտպանել են իր թեկնածությունը տվյալ պաշտոնում վերընտրվելու հարցում:
«Միանշանակ վստահ եմ, որ Երևանի և Բրյուսելի հարաբերությունների զարգացումը Մոսկվայի համար ամենաքիչը չեզոք իրադարձություն է, ամենաշատը՝ լավ լուր, քանի որ Հայաստանը հաստատում է իր՝ արևմտյան գործընկերների և Ռուսաստանի միջև բանակցությունների հուսալի հարթակի կարգավիճակը»։
Ժողովրդականություն վայելող Rolling Stone հանդեսի իտալական տարբերակը մարտյան համարի շապիկը զարդարել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի լուսանկարը:
Օտտավայում մարտի 8-ին տեղի է ունեցել ԿանադաՀայաստան խորհրդարանական բարեկամության խմբի հերթական նիստը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից դադարեցնել իրենց երկիրը նացիստական անվանելուց: