Բելգիայի տեղական իշխանությունները չեղյալ են համարել Անտվերպեն քաղաքում Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից կազմակերպվելիք միջոցառումները:
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է Նիդերլանդների հետ բարձր մակարդակի հարաբերությունները, նախատեսված հավաքները և բարձր մակարդակի հանդիպումներն առկախելու որոշման մասին:
Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի նոր ագրեսիան 2016 թվականի ապրիլին հասցրեց նշանակալի վնաս կոնֆլիկտի բանակցային գործընթացին և այն ջանքերին, որոնք ուղղված էին կողմերի միջև վստահության վերականգնմանը:
Նյու Յորքում եւ Նյու Ջերսիի նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել վերահաս ձնաբքի պատճառով, որը ԱՄՆ-ի արեւելյան ծովափ կհասնի մարտի 14-ին, այս մասին տեղեկացնում BBC-ին։
Ավստրիան ևս մտադիր է արգելել թուրք քաղաքական գործիչներին սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում ելույթներ ունենալ իր տարածքում:
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը Վենետիկի հանձնաժողովին մեղադրել է թուրքական սահմանադրական փոփոխությունների մասին զեկույցում կողմնապահություն անելու մեջ:
Հարավային Կորեայի դատախազությունն այս շաբաթ հարցաքննության կկանչի երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեին, որը որպես կասկածյալ կներկայանա երկրի ղեկավարության շրջանում կոռուպցիոն սկանդալի հետաքննության կապակցությամբ:
Մալայզիայի իշխանությունները զմռսել են Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբոր մարմինը, որը հսկողության ներքո գտնվում է Քուալա Լումպուրի դիարաններից մեկում:
Ինչպես գիտեք, թուրքական կողմի հետ սահմանը փակ է, և Հայաստանի նկատմամբ սա միակողմանի հարկադրանքի միջոց է, որը միջազգայնորեն դատապարտելի է: Հարևան երկրի կողմից այս քայլը պետք է վերանայվի, որպեսզի տարածաշրջանում տարբեր նախագծերի իրագործումը հնարավոր դառնա, և ստեղծվի բարենպաստ միջավայր տարածաշրջանային համագործակցության համար:
ԱՄՆ-ի արեւելյան ափին ավելի քան հինգ հազար չվերթեր են չեղարկվել սաստիկ ձնամրրիկի պատճառով, հաղորդում է FlightAware ավիացիոն պորտալը:
Թուրքիայում Գերմանիայի դեսպանության և հյուպատոսության աշխատակիցներին մինչ օրս չի թույլատրվել հանդիպել Die Welt պարբերականի բանտարկված լրագրող Դենիզ Յուջելին՝ լրագրողների հետ հանդիպմանն ասել է Գերմանիայի արտգործնախարարության խոսնակը:
Մեծ Բրիտանիայի հպատակների երկու երրորդը դեմ է արտահայտվում Շոտլանդիայի անկախության երկրորդ հանրաքվեի անցկացմանը:
«Նրանք մեզ նախապայմաններ են առաջադրում: Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մենք նախապայման չենք հայտարարում, ինքներս էլ պատրաստ չենք որևէ նախապայման թուրքերի կողմից ընդունելու: 21-րդ դարում պետությունները պետք է հարաբերություններ ունենան: Մենք ասում ենք՝ եկեք հաստատենք դիվանագիտական հարաբերություններ, այնուհետև կքննարկենք մեր երկկում հարաբերություններին վերաբերող ցանկացած հարց»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Թուրքիայում ապրիլի 16-ին նախատեսվող սահմանադրական հանրաքվեի կապակցությամբ Գերմանիան թարմացրել է այդ երկիր այցելել ցանկացող իր քաղաքացիների համար արված նախազգուշացումը:
«Մոսկվան նման երաշխիքներ տալ չի կարող, քանի որ ներկայումս, երբ նախապատրաստվում է այս այցը, ԼՂ հակամարտությունն արդեն սեփական կյանքը, ավելի ճիշտ, մահն է ապրում»։
Մարտի 14-ին Աստանայում սկսվել է Սիրիային նվիրված բանակցությունների երրորդ փուլը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին ցուցում է տրված պահանջել ՄԱԿ-ի ծրագրերի բյուջե Վաշինգտոնի մուծումների ավելի քան կիսով չափ կրճատում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տարեկան իր ամբողջ աշխատավարձը կտրամադրի բարեգործությանը:
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատը զիջել է խորհրդարանի ստորին պալատի եւ կառավարության ճնշմանը եւ հավանություն տվել Brexit-ի ընթացակարգի կիրարկման օրինագծին՝ իր սկզբնական տեսքով, առանց ուղղումների։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը հետաձգվել է մարտի 17-ին, ինչի պատճառը ձյան առատ տեղումներն են ԱՄՆ-ի արեւելյան ափին:
Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանը մարտի 14-ին փակ կլինի ձյան առատ տեղումների պատճառով, որոնք սպասվում են ԱՄՆի արեւելյան ափին գտնվող քաղաքում:
Առնվազն 24 մարդ է զոհվել Մյանմայի Յանգոն խոշորագույն քաղաքից հյուսիս գտնվող բնակավայրերում մարտի 13-ին այնտեղ տեղի ունեցած 5,1 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով:
Եգիպտուհի Էման Ահմեդ Աբ Էլ Աթին, որը համարվում է աշխարհի ամենածանր կանանցից մեկը, պարել է ստամոքսի հաջող վիրահատությունից հետո, որը նրան պետք է օգնի նիհարելու:
Չինաստանի հարավ արեւմուտքի Գույչժոուի նահանգի լեռնային շրջանում բացել են FAST (Five hundred meter Aperture Spherical Telescope) աշխարհում խոշորագույն ռադիոհեռադիտակը զբոսաշրջիկների անվճար այցելության համար, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Միացյալ Նահանգներում 74-ամյա տղամարդը ձերբակալվել է Հոլիվուդյան ռեալիթիշոուի աստղ Քիմ Քարդաշյանի գրքի`«Սելֆիշ»-ի մի քանի օրինակ ոչնչացնելու համար:
«Ներկայումս հույս կա, որ ՀՀ նախագահի՝ կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելու ծրագիրը կաշխատի, ինչպես և ծրագրել են դրա նախաձեռնողները։ Իրավիճակի ոչ ստանդարտ զարգացման հնարավորության մասին քչերն են մտածում, քանի որ դա չափազանց բարդ է և որևէ մեկին այս պահի դրությամբ անհրաժեշտ չէ»։
Մարտի 13-ին Թաիլանդում բանող եւ վայրի փղերի համար մրգերի «շվեդական սեղաններ» են գցել Փղի ազգային օրվա առթիվ:
Ռեժիսոր Դեւիդ Բորենշտեյնի Dream Empire («Երազանքի կայսրությունկը», 2016) դանիական ֆիլմն ստացել է «Ոսկե Ալեքսանդր» գլխավոր մրցանակը եւ այն ուղեկցող 5 հազար եվրո դրամական պարգեւը Սալոնիկի Վավերագրական կինոյի 19-րդ միջազգային փառատոնում:
«Փոքր երկրները պետք է այս կամ այն գործընթացում իրենց դերակատարման մասին բարձրաձայնեն, ընդգծեն և ներկայացնեն այն: Որքանով նրանք դա կանեն, դրանից էլ կախված է, թե այդ ամենը որքանով կընկալվի մեծ պետությունների կողմից: Այս առումով մենք դեռ անելիք ունենք»,- հավելեց Պետրոսյանը:
Աշխարհում ամենանեղ երկնաքերներից մեկը կարղ է կառուցվել Ավստրալիայի Գոլդ Քոստ քաղաքի Սերֆերս Փարադայզ լողափին: