Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը իր պատմության մեջ առաջին անգամ հանդես է եկել Չինաստանի դեմ, հայտնում է RIA Novosti-ն։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս շաբաթ կմեկնեն Ադրբեջան։ Այս մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը։
Սիրիայում ռուսական զորքերի խմբի կազմում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ զոհվել է 23-ամյա Իվան Սլիշկինը, հայտնում է ռուսական «Дождь» հեռուստաալիքը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ իր թիմի անդամների և ռուս պաշտոնյաների միջև երբեմնի գաղտնի հարցերը «վհուկների որս» են։
Ռուս գեներալ-մայոր Պյոտր Միլյուխինը, որը ծանր վնասվածք էր ստացել՝ Սիրիայում պայթելով ականի վրա, գտնվում է Բուրդենկոյի անվան հոսպիտալի վերակենդանակցման բաժանմունքում, գրում է «Կոմերսանտ» պարբերականը՝ վկայակոչելով հոսպիտալից ստացված տեղեկությանը։
Ղազախստանի խորհրդարանի երկու պալատների պատգամավորները համատեղ նիստում որոշում են կայացրել ընդունել Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Իսրայելի ոստիկանության քննիչներն այսօր, ինչպես սպասվում է, չորրորդ անգամ կհարցաքննեն երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, որի նկատմամբ իրականացվում է երկու հետաքննություն, որոնք կարող են հարուցել նրա հրաժարականը, հայտնում են տեղի ԶԼՄ-ները։
Ոչ մի փոփոխություն ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով չկա, նրան հնարավորություն է ընձեռվել ազգականների հետ կապ հաստատել հեռախոսով, հայտնել է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ձերբակալված բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինին։
Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը այսօր կուղևորվի Բիշքեկ, որտեղ մարտի 7-ին կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Սեբաստիան Կուրցը ոչ մի կոնկրետ բան նկատի չի ունեցել՝ խոսելով Վրաստանում փախստականների ընդունման կենտրոնների հնարավոր բացման մասին, հայտնել է Ավստրիայում Վրաստանի դեսպան Կոնստանտին Զալդաստանիշվիլին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ փաստաթղթերի ստորագրումից հետո մամուլի համար հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։
Թուրքիայում ձերբակալվել է Ռուսաստանի 33-ամյա մի քաղաքացի՝ կապված Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության հետ, հայտնում է թուրքական Sabah թերթը։
Մոսկվայում ոստիկանները ձերբակալել են երեք ակտիվիստի, որոնք կամրջի վրա ամրացրել են «Պուտինը պատերազմ է, Պուտինը մահ է» գրությամբ պաստառ, հայտնում է ОВД-Инфо-ն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ դժգոհ է իր թիմի ռեակցիայից՝ կապված «Ռուսաստանի հետ կապերի» հետ, հայտնել են ԶԼՄ-ները։
Այսօր ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը կանցկացնեն բանակցություններ, որոնցում կքննարկեն տարածաշրջանային և միջազգային հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը հայտարարել է CBS News-ին տված հարցազրույցում, որ սառը պատերազմը Ռուսաստանի դեմ սպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար։
Հեռուստատեսային հարցազրույցում Ֆիյոնն ասել է, որ ոչ ոք իրեն չի հարկադրի ընկրկել, հատկապես այն բանից հետո, երբ ինքը նոյեմբերին հաղթանակ տարավ փրայմերիզում: Մինչդեռ, կուսակցական առաջնորդները մարտի 6-ին պատրաստվում են հանդիպել՝ որոշելու, թե ինչպես պիտի գործեն այսուհետև: Շատերը կարծում են, որ Ֆիյոնի միակ այլընտրանքը, եթե նա որոշի հանել իր թեկնածությունը կամ եթե նրան հարկադրեն դա անելու, մնում է Բորդոյի քաղաքագլուխ Ալեն Ժյուպեն:
«Ադրբեջանի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ հյուսիսային հատվածներում՝ Ռուսաստանի սահմանակից գոտիներում, առկա է սուննիադավան բնակչություն, սակայն ինչ-որ հատուկ շեշտադրում ադրբեջանական իշխանությունների կողմից՝ սուննիադավանության ուժեղացման, չի կարելի արձանագրել»:
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը ներկա է եղել Սպիտակ տանը գաղտնի հանդիպմանը, որպեսզի քննարկի իր հնարավոր աշխատանքտ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար:
Ադրբեջանա-իրանական կապերի հաջող զարգացումը մեզ շատ ուրախացնում է:
Ադրբեջանի և Իրանի նախագահներ Իլհամ Ալիևի և Հասան Ռոհանիի մասնակցությամբ հանդիպումից հետո կայացել է փաստաթղթերի ստորագրման արարողություն, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ, ասվում է Կրեմլի կայքում:
Fox News-ի լրագրող Հիզեր Նոյերթը նշանակվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Սեբաստիան Կուրցը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ Եվրամիության կենտրոններ ստեղծել փախստականներին ընդունելու նպատակով դաշինքից դուրս, օրինակ՝ Վրաստանում, Եգիպտոսում կամ Արևմտյան Բալկաններում:
Հուսով եմ՝ Իլհամ Ալիևի այցը զգալի ներդրում կունենա մեր կապերի զարգացման հարցում: Ադրբեջանական ԱՊԱ գործակալության հաղորդմամբ՝ այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ընդլայնված ձևաչափով հանդիպմանը հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Թեհրանում մեկնարկել է Ադրբեջանի և Իրանի նախագահներ Իլհամ Ալիևի և Հասան Ռոհանիի հանդիպումը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով Ալիևի մամուլի ծառայությանը:
ԱՄՆ-ն պլանավորում է զգալիորեն կրճատել օտարերկրյա պետություններին տրվող ֆինանսական օգնության ծավալները:
Ղրղըզստանի արտգործնախարարությունը բացատրել է, թե ինչու երկիրը չի միացել Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում օրեր առաջ կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովի ամփոփիչ հայտարարության քաղաքական կետերին, հայտնում է sputnik.kg-ն:
Կալիֆոռնիայի Բերքլի քաղաքում բախումներ են տեղի ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների և հակառակորդների միջև, տուժել է 3 մարդ:
ՄԱԿ-ում նախազգուշացրել են, որ Իրաքի Մոսուլ քաղաքում քիմիական զենքի հնարավոր օգտագործման ապացույցների դեպքում նման գործողությունները կճանաչվեն ռազմական հանցագործություններ և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտում: