«Զինվորականների որակի տեսանկյունից հայկական կողմը միշտ առավելություն է ունեցել հակամարտությունում այն դեպքում, երբ ադրբեջանական կողմը թե՛ տեխնիկապես, թե՛ բանակի թվաքանակով գերազանցում է հայկական կողմերին։ Սա բավականին էական հանգամանք է եղել զսպման համար»,- ասաց Մալաշենկոն։
Թուրքիայում հայտնի լրագրող, Հայոց ցեղասպանությունն իրականացրած Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալին «հանցախմբի քարոզչություն» իրականացնելու հիմնավորմամբ սպառնում է մինչև 13 տարվա ազատազրկում:
«Մենք ցանկանում ենք ընկալելի դարձնել, որ ամեն ինչում պետք է տրամաբանություն լինի, և այդ տրամաբանության շրջանակում պետք է աշխատանք տանել դետալների շուրջ»։
Ավստրալիայի Մելբուռն քաղաքում աղի լճի ջուրը վարդագույն երանգ է ստացել արեւի լույսի, բարձր ջերմաստիճանների եւ տեղումների ցածր մակարդակի ազդեցության ներքո: Այս մասին հայտնել է Ուեսթգեյթ բնայգու վարչությունը:
Եվրախորհրդարանի քաղաքացիական ազատությունների, արդարադատության ու ներքին գործերի հարցով կոմիտեն այսօր քվեարկել է ուկրաինացիների համար ԵՄ վիզաների չեղարկման օգտին, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով վեհաժողովի մամուլի ծառայության ներկայացուցչին։
Ադրբեջանական «ԱզերԹաջ» գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի նախագահությամբ կայացել է առաջին խորհրդակցությունը՝ նվիրված Բաքվում ու Սումգայիթում փախստականների ու «բռնի տեղահանվածների» ընտանիքներին։
Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է ևս 3 ամսով, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, հայտնում է Turkish Minute-ը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներքին գործերի նախարարության, Քննչական կոմիտեի և Պատիժների կրման դաշնային ծառայության կառույցներում զբաղեցրած պաշտոններից 10 գեներալի է ազատել, հայտնում է RIA Novosti-ն։
Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ոչնչացնելու մտադրություն» (Intent to Destroy) խորագրով վավերագրական ֆիլմի պրեմիերան, որի հեղինակն է ամերիկյան հեղինակավոր «Էմմի» կինոփառատոնի դափնեկիր, հայտնի վավերագրող Ջո Բեռլինգերը, տեղի կունենա Նյու Յորքի «Տրայբեկա» (Tribeca FilmFestival) փառատոնում։
Մեծ Բրիտանիան ԵՄ-ին պարտք է մոտ 2 մլրդ եվրո, պնդում է Խարդախությունների դեմ եվրոպական բյուրոն, գրում է Deutsche Welle-ն։
Մերձմոսկովյան Պոդոլսկում Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել, որի նկատմամբ դաշնային հետախուզություն էր հայտարարվել հետաքննությունից խուսափելու համար, հայտնում է Rusarminfo-ն։
Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի շենքերից մեկի վերելակում գնդակահարել են երկու հայ գործարարի:
Չկա ոչ մի հակամարտություն, որի կարգավորումը հնարավոր կլիներ առանց ԱՄՆ-ի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հայտնում է RIA Novosti-ն։
«Պետք է հանգստացնեմ բոլորին՝ և՛ ԶԼՄ-ներին, և՛ փորձագիտական հանրության ներկայացուցիչներին՝ ասելով, որ ԵՏՄ-ն չի տապալվում և ԵՏՄ անդամ բոլոր երկրների համար առաջնահերթություն է»։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մարտի 8-ին հարցաքննվել է որպես վկա գերմանական Volkswagen ընկերության մեքենայությունների գործի շրջանակում՝ կապված մթնոլորտ արտանետումների ցուցանիշների հետ։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը Ռուսաստանից ակնկալում է գազի ոչ թե ցածր գին, այլ միութենական պարտավորությունների կատարում։
Մի քանի հարյուր ծովային հետևակներ են ժամանել Սիրիա՝ պայքարելու ԴԱԻՇ-ի դեմ Ռաքքայում։ Այս մասին գրում է Washington Post-ը՝ վկայակոչելով Պենտագոնում աղբյուրներին։
Մարտի 7-ին Ժնևի Ազգերի պալատում՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով խորհրդի 34-րդ նստաշրջանում, կայացել է Ռուսաստանի, Հայաստանի, Վատիկանի և Լիբանանի համատեղ կազմակերպած համաժողովը, որը կրում է «Փոխադարձ հարգանքն ու խաղաղ գոյակցումը՝ որպես կրոնամիջյան խաղաղության և կայունության պայման. Քրիստոնյաների և մյուս կրոնների ներկայացուցիչների աջակցությունը»։
Արման Թաթոյանը նշել է, որ Արցախին առնչվող հարցերի վերաբերյալ խոսքի ազատությունն ու միջազգային գործընկերների այցերն Արցախ սահմանափակելու ադրբեջանական փորձերը հաջողություն չեն ունենալու: Դրա վառ օրինակը Արցախի Սահմանադրության հանրաքվեի շրջանակում աշխարհի 30 երկրներից 104 միջազգային փորձագետների այցն էր Արցախ:
Լեռնային Ղարաբաղի խնդիրը չափազանց ձգձգվել է։ Հակամարտության ռազմական կարգավորումն անհնար է։
ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Հուսեին Դիրիոզը չի բացառել Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքի մասնակցությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի պատվիրակությունում, որի այցը Մոսկվա նախատեսված է մարտի 9-10-ը։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հանդես է եկել «գողական աշխարհի» դեմ օրենսդրությունը խստացնելու նախաձեռնությամբ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Ջողասի ջրամբարի տեխնիկական եւ ինժեներական լուծումները թույլ են տալիս շահագործել այն, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ջրամբարը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանային հատվածում, երկու կողմերի վերահսկողության տակ, դրա շահագործումը ժամանակավորապես դադարեցված է:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Մայքլ Ֆլինը արդարադատության նախարարությունում գրանցվել է որպես լոբբիստ, որը պաշտպանելու է Թուրքիայի շահերը, հայտնում է Associated Press-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ հանդուրժել Իրանի ռազմածովային ուժերի «սադրիչ գործողությունները», հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը, տեղեկացնում է RIA Novosti-ն։
Թուրքական դիվանագիտական անձնագրեր ունեցող մի քանի դիվանագետ ապաստան է խնդրել Շվեյցարիայից, հայտնում է Tages-Anzeiger թերթը։
Յուտա նահանգի նախկին նահանգապետ Ջոն Հանթսմանը առաջարկ է ստացել զբաղեցնել ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնը, գրում է Politico-ն՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում իր երկու աղբյուրներին։
ԱՄՆ Կոնգրեսի Ստորին պալատը հավանության է արժանացրել 2017թ. պաշտպանական բյուջեն, որն արգելում է Պենտագոնին համագործակցել «Ռոսօբորոնէքսպորտի» հետ։ Ինչպես հայտնում է Interfax-ը, փաստաթուղթը հավանության է արժանացրել Ներկայացուցիչների պալատի 371 անդամ, դեմ՝ 48-ը։
Վիետնամն աշխարհում առաջին տեղն է զբաղեցրել տեղի բնակչության շրջանում հարուստների թվի ավելացման ցուցանիշով: Այս եզրակացությունն են արել Knight Frank հեղինակավոր միջազգային կոնսալտինգային խմբի փորձագետները՝ ամփոփելով անցկացված հետազոտության արդյունքները, որը նվիրված էր աշխարհի երկրներում բնակչության բարեկեցության աճին:
«Արցախի հնարավոր ճանաչման հայտարարությունն անկասկած ինտրիգային է։ Բայց դա մեզ կրկին էությունից շեղում է հարցից, թե ինչ է արել Հայաստանը, որպեսզի ԼՂՀ-Արցախը վերադարձնի բանակցային սեղան։ Դա շատ ավելի կարևոր է, քան ինչ-որ առեղծվածային երկրի կողմից Արցախի ճանաչումը»։