Օրական քանի ձու է կարելի ուտել՝ առանց սրտին վնասելու

Սննդաբան Լուսիա Ռեդոնդոն կոչ է արել մարդկանց չանտեսել ձվերը, բայց նաև չչարաշահել դրանց օգտագործումը։ HuffPost-ի հետ զրույցում նա բացահայտել է ձվի քանակը, որը անվտանգ է սրտանոթային համակարգի համար։

«Օրական երկու կամ երեք ձու ուտելը որևէ խնդիր չի առաջացնի և չի մեծացնի սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը»,- ընդգծել է մասնագետը։ Նա նաև նշել է, որ անարդարացիորեն ավելի շատ քննադատության են ենթարկվում այն մարդիկ, որոնք առավոտյան նախաճաշին ձու են ուտում, քան նրանք, ովքեր ընտրում են շատ ավելի անառողջ սնունդ, ինչպիսիք են թխվածքաբլիթները։

Սննդաբանը կարծում է, որ լավագույնն է ընտրել նվազագույն վերամշակված սնունդ։ Ավելին, առողջ աղիքային միկրոֆլորայի պահպանումը և կայուն սննդային սովորությունների զարգացումը կարևոր են առողջության համար, հավելել է Ռեդոնդոն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031