Բաժիններ՝

«ՌԴ-ն չի խնդրում Արևմուտքին չեղարկել պատժամիջոցները». Լավրով

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելի հետ հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է, թե Ռուսաստանը չի խնդրում Արևմուտքի երկրներին չեղարկել իր դեմ սահմանված պատժամիջոցները։

«Մեր արևմտյան գործընկերներն ասում են, թե չեն չեղարկի իրենց պատժամիջոցները (մենք չենք էլ խնդրում), քանի դեռ Ռուսաստանը չի կատարել Մինսկի պարտավորությունները»,- ասել է Լավրովը՝ ընդգծելով, որ մարտի 8-ին ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը ասել է, որ մինսկյան պարտավորությունները պետք է իրականացնեն բոլոր կողմերը։  «Պետք է կատարեն առաջին հերթին այն կողմերը, որոնք պայքարում են միմյանց դեմ՝ Դոնբասն ու Ուկրաինայի կառավարությունը»,- հայտարարել է Լավրովը։

Նա նաև անհիմն է որակել ՌԴ-ի դեմ բոլոր մեղադրանքները՝ կապված ցանցահենային հարձակումների հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031