Բաժիններ՝

Մերկելը պահանջել է Էրդողանից Գերմանիայի իշխանություններին այլևս չնմանեցնել նացիստներին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից դադարեցնել իրենց երկիրը նացիստական անվանելուց:

Այս մասին հայտնում է թուրքական Diken գործակալությունը: Ասելով, որ Թուրքիան Գերմանիայի կարևոր գործընկերներից է, խորհրդարանում ելույթ ունեցող Մերկելը հայտարարել է, որ այդուհանդերձ իրենց նացիստների հետ համեմատելը տխրեցնում է:

«Մենք չենք ցանկանում Թուրքիայիներքին բախումները տեղափոխել Գերմանիա և այդ
նպատակով անում ենք հնարավոր ամեն բան»,­ հայտարարել է կանցլերը:

Պահանջելով դադարեցնել իրենց նացիստների հետ համեմատելուց` Մերկելը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Թուրքիայում բանտարկված գերմանական Die Welt պարբերականի լրագրող Դենիզ Յուջելին:

Գերմանիայի Համբուրգ քաղաքի Plaza Event Center սրահում նախատեսված Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի միջոցառումը, որը տեղի էր ունենալու սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում, չեղյալ էր համարվել: Արտգործնախարարը ստիպված էր եղել ելույթ ունենալ Թուրքիայի հյուպատոսի կեցավայրում:

Գերմանական տեղական իշխանությունները չեղյալ էին հայտարարել Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի ելույթը Գերմանիայի Գագգենաու քաղաքում:

Կատարվածի քննադատությամբ էր հանդես եկել նախագահ Էրդողանը, ով հայտարարել էր, թե Գերմանիան իր պահվածքով նմանվում է նացիստների գործելաոճին: Էրդողանի հայտարարությունը կրկնել էր նաև արտգործնախարար Չավուշօղլուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս