Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարական կտա. ուզում է հեռանալ իր պայմաններով

Բրիտանական առաջատար ԶԼՄ-ները գրում են` Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը մտածում է հրաժարական տալու մասին, բայց ցանկանում է հեռանալ իր սեփական պայմաններով։
Ըստ Daily Mail-ի`բրիտանական քաղաքական կուլիսներում մեղադրանքներ են հնչում դավաճանության, գաղտնի բանակցությունների, Դաունինգ սթրիթում խուճապի և վերահսկողությունից անսպասելի դուրս եկած իրավահաջորդության համար պայքարի մասին։

Ըստ ԶԼՄ-ի անանուն աղբյուրի՝ Քիր Սթարմերն արդեն տեղեկացրել է իր ընկերներին և ընտանիքին Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից հրաժարվելու մտադրության մասին և նույնիսկ նշել է իր հեռանալու ժամանակացույցը։

Նախարարներից մեկը նշել է, որ Սթարմերը հասկանում է քաղաքական իրականությունը, ընդունում է աշխարհաքաղաքական և ներքաղաքական մարտահրավերներին դիմակայելու բարդությունը. «Նա հասկանում է, որ ներկայիս քաոսը անկայուն է։ Նա պարզապես ցանկանում է հեռանալ արժանապատվորեն և իր ձևով»։

Փետրվարի 11-ին Politico-ն հրապարակել էր հարցման արդյունքներ, որոնց համաձայն՝ Մեծ Բրիտանիայի բնակիչների մեծամասնությունը՝ 52%-ը, կարծում է, որ գործող վարչապետը պետք է լքի իր պաշտոնը։ Հարցվածների ևս 19%-ը կարծում էր, որ Սթարմերը պետք է մնա պաշտոնում, բայց նրա խորհրդականները պետք է հրաժարական տան։
Հիշեցնենք, Մեծ Բրիտանիայում մայիսի 8-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Լեյբորիստական կուսակցությունը մի շարք ծանր պարտություններ կրեց։ Լեյբորիստական կուսակցության ավելի քան 80 պատգամավոր հրապարակավ պահանջեց նրա հրաժարականը կամ կոչ անել ժամանակացույց սահմանել նրա հեռանալու համար։

Լեյբորիստական կուսակցությունը կորցրել է ավելի քան 1400 տեղ Անգլիայի տեղական խորհուրդներում: Նայջել Ֆարաջի գլխավորած աջակողմյան պոպուլիստական «Ռեֆորմ UK» կուսակցությունը գրանցել է ամենամեծ հաջողությունները՝ նվաճելով ավելի քան 300 տեղ։

Ըստ AP գործակալությոան, Սթարմերի վարկանիշը զգալիորեն նվազել է 2024 թվականի հուլիսին նրա իշխանության գալուց հետո թույլ տրված քաղաքական մի շարք սխալ քայլերից հետո: Լրջագույն խնդիրներ են առաջացել` տնտեսական աճի ապահովման, հանրային ծառայությունների բարեփոխումների և այլ հարցերում:

Իրանի դեմ պատերազմի և Հորմուզի նեղուցով նավթի և այլ ապրանքների մատակարարման խափանումների պատճառով երկրում տնտեսական, քաղաքական, սոցիալական, ճգնաժամն էլ ավելի է խորացել: Օրեր առաջ էլ մի շարք նախարարներ հրաժարականներ ներկայացրեցին:

Ի դեպ, Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար Ուես Սթրիթինգը մայիսի 16-ին հայտարարել է, որ կառաջադրվի Լեյբորիստական կուսակցության ղեկավարի և վարչապետի պաշտոնում։ Հենց նա էր Սթարմերին հրապարակավ կոչ արել սահմանել իր հեռանալու հստակ ժամանակացույցը։

«Մեզ անհրաժեշտ են իրական ընտրություններ լավագույն թեկնածուներով, և ես կառաջադրվեմ», – ասել է Սթրիթինգը «Առաջընթաց» խմբի՝ Լեյբորիստական կուսակցության կողմնակիցների խմբի համաժողովում, և հավելել, որ Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալու որոշումը «աղետալի սխալ» էր։ Նա նշել է` Մեծ Բրիտանիան պետք է ձգտի վերամիավորվել ԵՄ-ին։

Ընդ որում, ինքը` Սթարմերը դեմ էր Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալուն, սակայն որպես վարչապետ՝ նա մերժել էր ԵՄ-ին վերամիանալու կամ ներգաղթի և այլ հարցերում զիջումների գնալու փորձերը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031