
Մեյը ԵՄ-ին կոչ է արել պայքարել Բալկաններում ՌԴ ազդեցության դեմ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Եվրամիությանը կոչ է արել առավել սերտացնել համագործակցությունը Արևմտյան Բալկանների երկրների հետ՝ արդյունավետորեն հակազդելու Ռուսաստանից եկող ապատեղեկատվությանը։
Որպես օրինակ՝ նա բերել է Չեռնոգորիայում հեղաշրջման ենթադրյալ փորձը։
Մեյն այդ մասին հայտարարել է Բրյուսելում ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը։
Նա նախազգուշացրել է, որ տարածաշրջանում անկայունության ավելացումը սպառնում է Եվրամիության հավաքական անվտանգությանը։