Բաժիններ՝

ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունը՝ Լապշինի վերաբերյալ ԵԱՀԿ մշտական խորհրդում Հայաստանի կողմից բարձրացված հարցի մասին

Ալեքսանդր Լապշինի՝ Ադրբեջանում կալանքի տակ գտնվելը ԵԱՀԿ-ին վերաբերող հարց չէ։ Այս մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, ասված է ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության հայտարարության մեջ՝ կապված ԵԱՀԿ մշտական խորհրդում Հայաստանի կողմից բարձրացված հարցի հետ։

Հայտարարության մեջ ասվում է, որ Լապշինի դեմ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի և Բելառուսի կողմից՝ երկկողմ հարաբերությունների հիման վրա։

«Ալեքսանդր Լապշինը մի քանի երկրի քաղաքացի է։ Այդ իսկ պատճառով այդ պետությունները հետևում են իրավական ընթացակարգերին ու հանդես են գալիս որպես երրորդ կողմ։

Հայաստանն այդ իրավական հարցին ոչ մի առնչություն չունի»,- ասված է հայտարարության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս