Մեզ չի սազում Փաշինյանի նման ղեկավար ունենալը. ինձ վրա որևէ աշխարհաքաղաքական կենտրոն ազդեցություն չունի. Արման Թաթոյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում  «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանն անդրադարձավ Արցախյան շարժումը մերժելու՝ Նիկոլ Փաշինյանի գաղափարախոսությանը:

«Ստահակն է՞ն մարդն է, ով հնչեցնում է պատերազմի զոհերի 5000 թիվը, թե՞ այն մարդը, ով նսեմացնում է երկու պատերազմների զոհերին, անարգում բոլոր ընտանիքների զոհողությունները, արյունը, որ թափվել է, մեր նահատակներին: Նման երկրի ղեկավար ունենալը մեզ չի սազում: Մարդիկ պետք է անունով իմանան՝ ովքե՞ր են զոհերը, ովքե՞ր են այս երկրի համար կյանք տվածները, ովքեր չեն մտածել իրենց կյանքի մասին, այլ իրենց երիտասարդ կյանքը տվել են Հայրենիքին: Մեր զոհերի անունները չեն հրապարակում, փոխարենն ասում են՝ կազմենք Ցեղասպանության զոհերի ցուցակները, ինչը Ցեղասպանությունը մերժելու՝ կարևորագույն թուրքական թեզերից է»,- ասաց Արման Թաթոյանը:

Նա նաև հիշեցրեց, որ ինքը ՔՊ-ի օրոք Մարդեւ իրավունքների պաշտպան է եղել ու շատ բան է տեսել:

«Ինձ ասում էին՝ մի՛ գնացեք սահմանամերձ գոտիներ, մի՛ արեք մեզ ոչ ձեռնտու հայտարարություններ, որ ժողովուրդը չմտածի՝ մենք թույլ իշխանություն ենք: Ինձ համար կարևորն իմ երկրի շահն է, ինձ շատ պե՞տք է՝ դու քո պաշտոնը կպահե՞ս, թե՞ չէ: Դրա համար ՄԻՊ կառույցից մեքենաները վերցրեցին»,- ասաց նախկին ՄԻՊ-ը:

Կարդացեք նաև

Անդրադառնալով Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթնաժողովին՝ «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածուն նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը դարձրեց իր քարոզարշավի մաս: Ազգային իշխանություն ունենալու դեպքում այդ գագաթնաժողովի համար այլ բովանդակություն պետք է լիներ:

«Ադրբեջանի թեկնածուն Հայաստանի ընտրություններում Նիկոլ Փաշինյանն է: Այստեղ մենք պետք է ունենանք կոնսենսուս: Նա ոչ մեկի մարդը չէ. մի մարդ կա, ում թեկնածուն է Նիկոլ Փաշինյանը: Դա Ադրբեջանն է:

Ես կախվածություն չունեմ որևէ աշխարհաքաղաքական կենտրոնից ու չեմ ներկայացնում որևէ մեկի շահը: Միշտ առաջ եմ տարել ու առաջ եմ տանելու բացառապես Հայաստանի շահը»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031