Հնդկաստանի քաղաքացի է զոհվել Մերձմոսկվայում Ուկրաինայի ԶՈւ հարձակման հետևանքով

Մերձմոսկվայում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է Հնդկաստանի 1 քաղաքացի, ևս 3 քաղաքացի տուժել է, հայտնել են Մոսկվայում Հնդկաստանի դեսպանատանը:
«Այսօր Մերձմոսկվայում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է Հնդկաստանի մեկ քաղաքացի, ևս երեքը վիրավորվել են։ Դեսպանատան աշխատակիցները մեկնել են դեպքի վայր և հիվանդանոցում տեսակցել տուժածներին», – ասվում է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:
Դեսպանությունն անկեղծ ցավակցություն է հայտնել զոհվածի ընտանիքին և ընդգծել, որ ամեն ինչ անում է տուժածներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար: Բացի այդ, դիվանագիտական առաքելությունը սերտորեն համագործակցում է տեղական իշխանությունների հետ։
Այսօրառավոտյան Մոսկվայի մարզի ղեկավար Անդրեյ Վորոբյովը հայտնել էր, որ հետ է մղվել ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակումը մայրաքաղաքային շրջանի վրա։ Նա հայտնել էր, որ Խիմկիում մեկ կին է մահացել, երբ անօդաչու թռչող սարքը հարվածել է տանը, իսկ Միտիշչի քաղաքային շրջանում երկու տղամարդ է մահացել, երբ անօդաչու թռչող սարքի բեկորները ընկել են կառուցվող շենքի վրա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031