Բաժիններ՝

Տուսկը շնորհակալություն է հայտնել ԵԽ նախագահի պաշտոնում վերընտրվելուն աջակցելու համար

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր պաշտպանել են իր թեկնածությունը տվյալ պաշտոնում վերընտրվելու հարցում:

Հինգշաբթի Եվրոպական միության անդամ երկրների առաջնորդները 2,5 տարով երկարաձգել են Տուսկի մանդատը Եվրոպայի խորհրդի ղեկավարի պաշտոնում, չնայած Լեհաստանի` ընտրությունները տեղափոխելու ցանկությանը:

«Շնորհակալություն ինձ համար բռունցք պահելու և սրտանց սատարելու համար: Օգնեց»,­- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Տուսկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս