ՔՊ-ի պլակատը պատռած մարդուն ձերբակալում, տեղափոխում են հոգեբուժարան և այնքան հսկողություն չի լինում, որ մարդն ինքնասպան է լինում. Արմինե Օհանյան
«Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «Էս ի՜նչ հուսահատ ու ստոր պայքար է մղում գործող իշխանությունը` վերարտադրվելու համար: Հասկացանք, որ Նիկոլ Փաշինյանին թվում է` եթե իշխանություն փոխվեց ինքն ապրելու շանս չունի (միանգամայն անհիմն), ես չեմ հասկանում էս Քննչականի, Հակակոռուպցիոնի նախագահ, քննիչ, գլխավոր դատախազ, դատավորներ, ոստիկաններ. սրանք ինչի՞ են էսքան օրենք ու կարմիր գիծ խախտում:
Ստորաբար գլխավոր մրցակցին փակեց տանը, որ ինքը դռնեդուռ ընկնի` քվե մուրա, իսկ նա անգամ մարդկանց հետ շփվելու տարրական հնարավորությունից զրկված լինի: Տոտալ գաղտնալսում են ընդդիմության շտաբների հավաքարարից մինչև վերջին աշխատողը, իբրև թե խախտումներ են հայտնաբերում, գաղտնալսումները հրապարակում են` զրո հանցակազմ: Ընդդիմությունը մաքսիմալ պահում է օրենքը, իշխանությունը` մաքսիմալ խախտում:
Էնքան լկտիացել են հանահավաքին իրենց դրոշներով եկած, իրենց վերաբերմունքը վանկարկումներով հայտնող ընդդիմադիր մարդկանց բերման են ենթարկում, թե` «խոչընդոտել են հանրահավաքին»: Իրո՞ք: Այսինքն, Հայաստանում արդեն վանկարկում անելն ու դրոշ բռնելն էլ է արգելված:
Համատարած պատռում են ընդդիմադիրների պաստառները` ոչ ոք չի պատժվում, ՔՊ-ի պլակատը պատռած մարդուն ձերբակալում, տեղափոխում են հոգեբուժարան և այնքան հսկողություն չի լինում, որ մարդն ինքնասպան է լինում: ՆԳՆ-ն էլ մի լկտի հաղորդագրություն է տարածում, թե`ձերբակալվածը (խոստովանում են, որ ապօրինաբար ձերբակալել են մարդուն), «հոգեկան անհավասարակշիռ պահվածք» է դրսևորել:
Կարո՞ղ ենք իմանալ` դա ինչպես է արտահայտվել, կա՞ որևէ ապացույց: Ենթադրենք` մարդը վրդովված կամ հուզված է եղել, ոստիկանությունից հաճա՞խ են ձերբակալվածներին հոգեբուժարան տեղափոխում: Ո՞վ է շտապ օգնության այդ բժիշկը, որի ցուցումով տարել են հոգեբուժարան: Հոգեբուժարանում մարդուն զննե՞լ են, կա՞ արձանագրություն, ո՞վ է հսկել մարդուն, ինչքա՞ն ժամանակ է այնտեղ անտերության մատնված եղել, որ կարողացել է կյանքին վերջ տալ: Ո՞վ է պատասխան տալու սրա համար…
Արփինե Սարգսյան, Աննա Վարդապետյան, կին եք կոչվում: Մանկապղծության դեպքի շոկից դեռ ուշքի չենք եկել: Էս ի՞նչ եք անում, ամեն-ամեն ինչի ընդունա՞կ եք…հանուն ինչի՞: Նիկոլից հետո կյանք կա, էս երկրում ապրել կա, ո՞նց եք էսքան անեծքի տակ ընկնում, ո՞նց եք էսքան օրենք խախտում:
Բավական է Քրեական օրենսգիրքը ծառայեցնեք մի մարդու, մի ուժի: Բարոյականության, մարդ լինելու կանոններ կան…կրակի հետ եք խաղում, հանուն ինչի՞…»



