Բաժիններ՝

ԱՄՆ-ում հետաքննում են Թրամփի կապերը ռուսական «Ալֆա-բանկի» հետ. CNN

Հետաքննությունների դաշնային բյուրոն IT-մասնագետների հետ համատեղ հետաքննություն են կատարում՝ պարզելու Trump Organization ընկերության և ռուսական «Ալֆա-բանկի» կապերը, հայտնում է CNN-ը։

Նշվում է, որ կազմակերպության և բանկի միջև հնարավոր կապերի մասին տեղեկությունը ստացվել էր դեռևս 4 ամիս առաջ, սակայն հետաքննությունն սկսվել էր միայն հիմա։
Ընդ որում՝ այն անցկացնում է այն նույն թիմը, որը զբաղվում է ԱՄՆ ընտրությունների վրա Ռուսաստանի հնարավոր ազդեցության ուսումնասիրությամբ։

Ինտերնետ-տվյալները վկայում են, որ «Ալֆա-բանկին» պատկանող սերվերները 2016թ. ամռանը բազմիցս կապվել էին Trump Organization-ի սերվերներին։
Հետաքննությունների դաշնային բյուրոն դեռ չի պարզել, թե արդյոք ինչ-որ բան է Trump Organization-ի համակարգիչներից ուղարկվել՝ ի պատասխան։
CNN-ը հայտնում է, որ դեռ ոչ ոք չի ներկայացրել ապացույց, որ սերվերների միջև իսկապես կապ է եղել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031