Վրաստանի արտաքին առևտրի շրջանառությունն աճել է

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2026 թվականի հունվար-ապրիլին Վրաստանի արտաքին առևտրի շրջանառությունն ապրանքների գծով (բացառությամբ չհայտարարագրված առևտրի) կազմել է 8132 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը 1.7 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Geostat-ի հրապարակած տեղեկությամբ` ապրանքների արտաքին առևտրի շրջանառությունից արտահանումը կազմել է 2439 միլիոն ԱՄՆ դոլար (աճել է 21.1%-ով), իսկ ներմուծումը՝ 5692 միլիոն ԱՄՆ դոլար (նվազել է 4.9 տոկոսով)։

2026 թվականի հունվար-ապրիլին բացասական առևտրային հաշվեկշիռը կազմել է 3252 միլիոն ԱՄՆ դոլար, որը կազմում է արտաքին առևտրի շրջանառության 40 տոկոսը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031