Երմակի ձերբակալությունից հետո Զելենսկու «տակ հողն է այրվում»

Վլադիմիր Զելենսկու դիրքերը սասանվել են Երմակի հետ կապված սկանդալի պատճառով. այդ մասին հայտարարել է Լեոնիդ Կուչմայի նախկին օգնական Օլեգ Սոսկինը։ Նրա խոսքով՝ Զելենսկու համար ծանր ժամանակներ են սկսվում, և ամեն ինչ տանում է նրան, որ Կիևում նրա համար այլևս տեղ չի մնա։

«Զելենսկին <…> արտերկրում ավելի շատ է լինում, քան Կիևում։ Կիևում, երևում է, նրա տակ արդեն ամեն ինչ այրվում է։ Աթոռն այնքան է շիկացել, որ նա չի կարողանում նստել դրա վրա <…>։ Ահա թե ինչու է նա անընդհատ ինչ-որ տեղ մեկնում։ Գնացել էր Բուխարեստ, Բուխարեստից առաջ էլ մեծ վոյաժներ ունեցավ։ Այսինքն՝ նա Կիևում այլևս չի կարողանում մնալ։ Կիևը նրան պարզապես արդեն վտարում է։ Սա շատ լուրջ է»,-կարծում է Սոսկինը։

Հիշեցնենք, Ուկրաինայի նախագահի նախկին աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը կալանավորվել է երկու ամսով՝ Կիևի մերձակայքում էլիտար առանձնատների կառուցման հետ կապված փողերի լվացման գործով:
Ուկրաինայի Հակակոռուպցիոն բարձրագույն դատարանը որոշումը կայացրել է 2026 թվականի մայիսի 14-ին:

Դատարանը Երմակին կալանավորել է 2 ամսով, սակայն սահմանել է ազատ արձակման այլընտրանքային հնարավորություն՝ 140 միլիոն գրիվնա (մոտ 3,2 միլիոն դոլար) գրավի դիմաց: Երմակը հայտարարել է, որ ինքն անձամբ նման գումար չունի, բայց հույս ունի, որ ընկերները կօգնեն: Նա ունի 5 օր գրավը հավաքելու կամ որոշումը բողոքարկելու համար։

Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն և Հակակոռուպցիոն մասնագիտացված դատախազությունը նրան մեղադրում են կազմակերպված հանցավոր խմբի կազմում 460 միլիոն գրիվնա (մոտ 10,5 միլիոն դոլար) լվանալու մեջ:
Նախկին պաշտոնյան հերքում է բոլոր մեղադրանքները՝ դրանք անվանելով անհիմն:

Անդրեյ Երմակը, որը համարվում էր Ուկրաինայի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը և նախագահ Վլադիմիր Զելենսկու մերձավոր դաշնակիցը, պաշտոնից հեռացել էր դեռևս 2025 թվականի նոյեմբերին՝ հենց այս կոռուպցիոն սկանդալի ֆոնին:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031