«Եկել է ԵՄ-ից դուրս գալու ժամանակը». Թերեզա Մեյ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Լոնդոնն ու Եվրամիությունը պատրաստ են ձեռնամուխ լինել Brexit-ի հարցով բանակցություններին, հայտնում է Reuters-ը։
«Մեր եվրոպացի գործընկերները մեզ հստակ հասկացրել են, որ ցանկանում են անցնել բանակցությունների, և ես նույնպես դա ցանկանում եմ։ Եկել է Եվրամիությունից դուրս գալու ժամանակը»,- ասել է նա։
Մեյը հայտնել է, որ բանակցությունները կգործարկի մարտի վերջին։
Ավելի վաղ բրիտանական խորհրդարանի Լորդերի պալատը հավանության էր արժանացրել Brexit-ի գործարկման մասին օրինագծի երկրորդ փոփոխությունը, որը սահմանում է խորհրդարանի քվեարկությունը՝ ԵՄ-ից երկրի դուրս գալու հավանության կամ դուրս գալու վերջնական տարբերակի դեպքում։