Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել:
Հաղորդվում է, որ Իսրայելի վարչապետը և ԱՄՆ նախագահը քննարկել են Իրանի հետ պատերազմի վերսկսման հնարավորությունը: Զրույցից հետո Նեթանյահուն անվտանգության հարցերով նիստ է հրավիրել։



