Երևանում խոշորամասշտաբ խուզարկություններ են իրականացվում․ ՆԳՆ
ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողներն ու քննիչները Երևանում խուզարկություններ են իրականացնում։ Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին ՆԳ նախարարությունից։
«ՆԳՆ ոստիկանության ծառայողները ՔԿ գործընկերների հետ Երևանի շուրջ 15 հասցեներում խուզարկություններ են իրականացնում»,- ասացին նախարարությունից։



