Բաժիններ՝

Հայտնի է Մերձմոսկվայում հայերի սպանության գործով կասկածյալների ինքնությունը. նրանք բացահայտել են սպանության շարժառիթը

Իրավապահ մարմինները հայտնաբերել են անձանց, ովքեր կասկածվում են Մերձմոսկվայում երկու հայերի սպանության մեջ։ Հիշեցնենք, որ նրանց մարմինները հայտնաբերվել էին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում։ Սպանվածներից Խորեն Մարգարյանը Հայաստանի քաղաքացի է, մյուսը՝ Միքայել Լալայանը, ծնունդով Աբխազիայից է։

Life.ru-ի հաղորդմամբ՝ հանցագործության կատարման մեջ կասկածվում են 36-ամյա Էդգար Պ.-ն և Հայաստանի 36-ամյա քաղաքացի Հովհաննես Ե.-ն։ Էգդար Պ.-ի մոտ անձնական խուզարկությամբ ատրճանակ է հայտնաբերվել։ Կասկածյալները հայտարարել են, որ տղամարդկանց վրա կրակել են հանկարծակի ծագած կոնֆլիկտի պատճառով։ Տղամարդիկ բերման են ենթարկվել Մոսկվայում գտնվող բնակարանից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930