Բաժիններ՝

Իրաքցի քրդերը հայտարարել են անկախության հանրաքվե անցկացնելու պատրաստակամության մասին

Իրաքյան Քրդստանի տարբեր կուսակցությունների ներկայացուցիչները հանդիպում են անցկացրել Էրբիլում աշխատող օտարերկրյա դիվանագետների եւ հյուպատոսների հետ՝ նրանց նախազգուշացնելու այս տարի տարածաշրջանի անկախության հանրաքվե անցկացնելու մասին: Այդ մասին հայտնել է Քրդաստանի հայրենասիրական միության
մեդիակենտրոնը:

Կենտրոնի տվյալներով՝ հանդիպումը կայացել է Էրբիլում՝ Իրաքյան Քրդստան ինքնավար տարածաշրջանի մայրաքաղաքում: Քրդական պատվիրակության կազմում ընդգրկված Էին Քրդստանի հայրենասիրական միության (ՔՀՄ) եւ Քրդստանի դեմոկրատական կուսակցության (ՔԴԿ) ներկայացուցիչները: Օտարերկրյա դիվանագետների կողմից հանդիպմանը մասնակցել են Էրբիլում աշխատող հյուպատոսարանների
ղեկավարները:

«Քրդերն իրենց ցանկությունը փոխանցել են Քրդստանում ներկայացուցչություններ ունեցող երկրներին: Նշվել է, որ հանրաքվեն ցանկացած ազգի, այդ թվում՝ քուրդ ժողովրդի բնական իրավունքն է,­-մեդիակենտրոնը մեջբերում է արել հանդիպմանը մասնակցած քուրդ քաղաքական գործիչներից մեկի հայտարարությունից: Քրդերը դիվանագետներին են դիմել նաեւ հանրաքվեին աջակցելու եւ դրա մոնիթորինգին մասնակցելու խնդրանքով:

Մեդիակենտրոնը նաեւ հայտնում է, որ քուրդ քաղաքական գործիչները դիվանագետներին տեղեկացրել են Իրաքյան Քրդստանի վարչապետ Նեչիրվան Բարզանիի արած հայտարարույթան մասին, որը մարտի 23-­ին հրապարակավ խոստացել էր, որ Քրդստանի անկախության հանրաքվեն կկայանա այս տարի:

Բացի այդ, ապրիլի 5-­ին Իրաքյան Քրդստանի պատվիրակությունն այցելել է Բաղդադ՝ այդ հարցերը քննարկելու Իրաքի իշխանությունների հետ: Իրաքի նախագահ Ֆուադ Մասումի, վարչապետ Հայդեր ալ Աբադիի եւ խորհրդարանի խոսնակ Սալիմ ալ Ջաբուրիի հետ կայացած բանակցություններում արծարծվել է Քիրկուկի նահանգի թեման, որը վիճելի տարածքի է Իրաքի եւ Իրաքյան Քրդաստանի միջեւ: Այս տարվա մարտին Քիրկուկի իշխանությունները, չնայած Բաղդադի բողոքներին, կարգադրել էին Քրդստանի դրոշներ բարձրացնել նահանգի վարչական շենքերի վրա, իսկ քրդերենն ստացել էերկրորդ պաշտոնական լեզվի կարգավիճակ:

«Անկախության հանրաքվեից հետո Բաղդադի հետ բանակցությունները կվարվեն դրա արդյունքների հիման վրա»,-­մեդիակենտրոնը մեջբերում է արել Քրդստանի դեմոկրատական կուսակցության քաղբյուրոյի անդամ Ռոժ Նուրի Շաուզի խոսքից:

Իրաքյան Քրդաստանը ինքնավարություն է Իրաքի հյուսիսում, որի կարգավիճակն ամրագրված է երկրի Սահմանադրության մեջ: Ինքնավարությունում գործում են մի քանի կուսակցություններ, որոնցից խոշորագույններն են՝ Քրդստանի հայրենասիրական միությունը եւ Քրդստանի դեմոկրատական կուսակցությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս