Բաժիններ՝

Կազանի Բոլոր կրոնների տաճարում հրդեհ է տեղի ունեցել

Կազանի Բոլոր կրոնների տաճարում հրդեհ է բռնկել, ինչի մասին, հայտնել է արտակարգ իրավիճակների նախարարության հանրապետության գլավոր վարչությունը: Առաջին հրշեջ ստորաբաժանումների ժամանման պահին այրում էր տեղի ունենում բազմամակարդակ շենքի տանիքածածկին եւ երկրորդ հարկի ձեղնահարկում։

«Մոսկվայի ժամանակով 06:51­-ին հրշեջները վերացրել են բաց այրումը Բոլոր կրոնների տաճարում: Շենքում հայտնաբերվել է մահացած տղամարդ, նրա ինքնությունը պարզվում է»,­-ասել է գերատեսչության մամուլի ծառայությունը: Հրդեհի մակերեսը կազմել է
200 քառակուսի մետր:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայում քննարկում է արտակարգ պատահարի հնարավոր պատճառների ամբողջ համալիրը. հրկիզում, անզգուշություն, էլեկտրատեխնիկական պատճառներ:

Բոլոր կրոններնի տաճարը 1994 թվականին կառուցել է նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ եւ բուժարար Իլդար Խանովը: Նրա մտահղացմամբ՝ տաճարը կառուցվել է որպես կրոնների, մշակույթների եւ քաղաքակրթությունների ճարտարապետական խորհրդանիշ:

Համալիրում ժամերգություններ եւ ծիսակատարություններ չեն անցկացվում, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս