Բաժիններ՝

Քլունիներն իրենց հարևաններին հանգստանալու են ուղարկել հունական կղզի

Հոլիվուդյան օսկարակիր դերասան Ջորջ Քլունին և նրա կինը` հայտնի իրավաբան Ամալ Քլունին Անգլիայի Բերկշիր շրջանում իրենց տան վերանորոգման պատճառով հարևաններին հասցրած անհարմարությունների դիմաց նրանց վճարել են ընդհանուր արժողությամբ 47 հազար ֆունտ ստերլինգի փոխհատուցում:

Աս մասին հայտնում է Daily Mail­-ը: Երբ հարևանները բողոքել են բեռնատարներից եկող մշտական աղտոտվածությունից, հոլիվուդյան զույգը համաձայնության է եկել 58-­ամյա Ջոն Գրովին և նրա կնոջը` 49-­ամյա Քլերին վճարել հունական Կորֆու կղզում բարձրակարգ հյուրանոցում վեցշաբաթյա հանգստի համար: Զույգը հարևաններին նաև փոխհատուցում է վճարել 30 հազար ֆունտ ստերլինգի չափով:

Բացի այդ, Քլունիները գնել են նրանց համար փոշեկուլ, ինչպես նաև վճարել են առանձնատան վարձը, որտեղ Գրովինները կմնան, մինչև իրենց տան վերանորոգման ավարտը: 55-­ամյա Ջորջ Քլունին և 38-­ամյա Ամալը ամուսնացել էին 2014 թվականի սեպտեմբերին Վենետիկում: Ամուսնությունից հետո դերասանը 7.5 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ սեփականություն էր գնել: Ներկայում Քլունիները սպասում են զույգ երեխաների ծնվելուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս