![](/banners/BeFunky-design.jpg)
Պեկինի իշխանությունները 72 հազար դոլար են խոստանում լրտեսների մասին տեղեկատվության համար
![](https://168.am/wp-content/uploads/2017/04/Untitled-1-75.jpg)
Պեկինի իշխանությունները դրամական վարձատրություն են խոստացել քաղաքի այն բնակիչներին, ովքեր կկարողանան պատմել օտարերկրացի լրտեսների գործունեության մասին, տեղեկացնում է BBC-ին:
Պեկինի պետական անվտանգության մունիցիպալ բյուրոն հայտարարել է իրազեկիչների համար թեժ գծի գործարկման մասին, որոնք կարող են մինչեւ 72 հազար դոլարի չափով դրամական պարգեւ ակնկալել՝ կախված հաղորդված տեղեկատվության կարեւորությունից:
«Պեկինն արտասահմանյան հետախուզական ծառայությունների եւ այլ թշնակամական ուժերի կողմից այն գործողությունների իրականացման հիմնական թիրախն է, որոնք կապված են գործակալների ներդրման, քայքայիչ գործունեության, հակամարտությունների հրահրման եւ տեղեկատվության գողության հետ»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Իշխանությունները հայտնել են, որ իրազեկիչներին չեն պատժի սխալի համար, բայց կպայքարեն կեղծ մատնությունների դեմ: