Ստոկհոլմում ահաբեկչություն կատարողը գործել է ԻՊ-ի հրամանով. Aftonbladet
Շվեդիայի մայրաղաքաղում ահաբեկչական գործողության գործով ձերբակալված Ռահմաթ Ակիլովն՝ Ուզբեկստանից, Կրոնոբերգի (Կունգսհոլմենի շրջան) քննչական մեկուսարանում կատարված հարցաքննության ընթացքում խոստովանել է, որ հանցագործություն է կատարել: Այս մասին հայտնել է Aftonbladet թերթը:
Հարցաքննության ժամանակ պարզվել է, որ ձերբակալվածը մուսուլման է եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմնակից: «Սիրիայում ռմբակոծությունները պետք է դադարեցվեն»,-հայտարարել է նա՝ հավելելով, որ ահաբեկչական գործողություն կատարելու հրամանն ստացել է այդ երկրի ծայրահեղականներից:
Հրատարակության աղբյուրը մեջբերում է անում Ակիլովի խոսքից, որը հայտարարել է, թե Ստոկհոլմում «վրաերթ է կատարել անհավատների վրա»:
Ապրիլի 7-ին առեւանգված բեռնատարը, որը պատկանում է Spendrups ընկերությանը, Ստոկհոլմի կենտրոնի Դրոտնինգատան փողոցում վրաերթ է կատարել մարդկանց վրա՝ փողոցով անցնելով 550 մետր: Ոստիկանության տվյալներով վիրավորվել է 15 մարդ, զոհվել են չորսը:
Ահաբեկչական գործողության գործով դատախազությունը ձերբակալել է երկու մարդու, այդ թվում՝ ենթադրյալ կատարողին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: