Տագնապալի ազդանշան. ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանը ներառել է ոչ բարեկամական երկրների ցանկում. Անդրեյ Արեշև
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ռուս քաղաքական վերլուծաբան, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևն է:
Հաղորդման ընթացքում քննարկվել են ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների հանդիպումը, հնարավոր հետևանքները տարածաշրջանի համար, Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը, ինչպես նաև Վլադիմիր Պուտինի սպասվող այցը Պեկին:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի թեմաներին:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը, Հայաստանի վերաբերյալ ՌԴ նախագահի վերջին հայտարարություններին, հայ-ռուսական հարաբերությունների ապագային, ինչպես նաև ՌԴ ԱԳՆ-ի՝ Հայաստանը Ռուսաստանի քաղաքացիների համար ոչ բարեկամական երկրների ցանկում ներառելու որոշմանը:

Հաղորդման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում կայանալիք ընտրությունները և երկրում ներքաղաքական իրավիճակի հնարավոր զարգացումները:
Հայկ Դերզյան



